Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏԻ» ԴՈՒՍՏՐ ԹԻՄԸ ԼՈՒԾԱՐՎՈ՞ՒՄ Է

Սպորտ


Երեւանի «Արարատի» դուստր թիմը` «Արարատ-2»-ը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի 2009թ. Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: «Արարատ» ակումբում «Ա1+»-ին հայտնեցին, որ թիմի ճակատագիրն անհայտ է:


Ընդհանրապես`շվեյցարական «Արարատը» գալիք մրցաշրջանից առաջ հայտնվել է ծանր վիճակում: Թիմի շվեյցարահայ սեփականատերերը որոշել են զգալիորեն կրճատել երեւանյան ակումբի ծախսերը եւ կենտրոնանալ Փարիզում գործող «Արարատի» վրա: Վերջինս սիրողական թիմ է եւ ելույթ է ունենում Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնում:


Հայաստանի 2008թ. առաջնությունում «Արարատը» նվաճեց արծաթե մեդալներ, իսկ գավաթի խաղարկությունում հաղթանակ տոնեց: Բայց այս արդյունքները 2009թ. կրկնել գրեթե անհնարին է լինելու, քանի որ «Արարատի» կազմը զգալիորեն թուլացել է, իսկ համալրման գործընթացը առայժմ առաջ չի գնում:


«Արարատ» ակումբի ղեկավարները հունվարին բազմիցս նշել էին, որ փետրվարին թիմը հավաք է անցկացնելու Խորվաթիայի Պուլա առողջարանային քաղաքում: Պարզվեց, որ այս հավաքը չի կայանալու: Խորվաթիայի փոխարեն «Արարատը» փետրվարի 15-ին մեկնելու է Բաթումի, որտեղ անցկացնելու է երկշաբաթյա հավաք: Ակումբում հայտնեցին, որ Վրաստանում թիմին մի կմիանան մի քանի լեգեոներներ, որոնք կարճատեւ փորձաշրջան կանցնեն: Սակայն, թե ովքեր են լեգեոներները, որ երկրից են եւ որ ակումբներում հանդես եկել «Արարատում», տեղյակ չեն:


Հիշեցնենք, որ 2008թ. Հայաստանի առաջնությունից հետո «Արարատից» հեռացավ թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ նրա օգնականները, ֆուտբոլիստներ Պիզելի Մարկոսը, Ռենատոն, Ջուլիանոն, Ջեֆերսոնը, Էմիլյոն, Արտաշես Անտոնյանը, Վահագն Մինասյանը: