Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴԸ ՉՀԱՍԱՎ ԵԶՐԱԳԾԻՆ

Սպորտ


Ֆրանսիայի Վալ դ`Իզեր քաղաքում շարունակում է լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որտեղ ասպարեզ դուրս եկան նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հսկա ոլորավայրէջում մեր ներկայացուցիչներից ոչ բոլորը հասան եզրագծին:


Հայաստանի ներկայացուցիչների 21-ամյա Արսեն Ներսիսյանը առաջին շրջանից հետո չի շարունակել պայքարը: Թե որն է Ներսիսյանի ձախողման պատճառը, առայժմ հայտնի չէ: Կարելի է միայն ենթադրել, որ Արսենը, ետ մնալով մնացած մասնակիցներից, չի ցանկացել շարունակել պայքարը:


Հայ դահուկորդներից առավել հաջող է հանդես եկել Աբրահամ Սարկախյանը, որը որակավորման առաջին փուլում 1:26.36 արդյունքով գրավել է 56-րդ հորիզոնականը: Հաղթող է ճանաչվել իսպանացի 20-ամյա դահուկորդ Պաուլ Դե Լա Կուեստան:


18-ամյա Յուրա Մանուկյանը, որը առաջնության ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն է, 1:36.99 արդյունքով հանգրվանել է 72-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչները դեռ պետք է հանդես գան նաեւ հատուկ ոլորավայրէջքում: