«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ՎԵՐԱԾՆՎԵՑ
Էրեբունի համայնքը կրկին ֆուտբոլային ակումբ կունենա Հայաստանի ոչ սիրողական մրցաշարերում: «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը կմասնակցի 2009թ. Հայաստանի առաջին խմբի մրցաշարին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց վերածնված ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ ԱՆՎՃԱՐ ՉԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԻ»
Հայկական ֆուտբոլում հասունանում է նոր սկանդալ: Երեւանի «Արարատի» առաջատար ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը առանց ակումբի ղեկավարության համաձայնության ցանկանում է լքել թիմը: «Արարատի» խաղացողը ցանկանում է ելույթները շարունակել «Փյունիկում»:
ԳԱԲՐԻԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Գաբրիել Սարգսյանը առաջին հաղթանակն է տոնել Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Մոսկով Օփեն» մրցաշարում:
4 ՄԵԴԱԼ, ՈՐԻՑ ՄԵԿԸ` ՈՍԿԵ
Հոլանդիայի Վլատինգեն քաղաքում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը 4 մեդալ է նվաճել: Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի կազմում Հոլանդիայի մրցաշարում մասնակցել են 19 ձյուդոիստներ:
ԶԵԲԵԼՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄ Է ՓՆՏՐՈՒՄ
Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որի խզվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանի հետ պայմանագիրը: Այժմ հայ ֆուտբոլիստը ունի ազատ խաղացողի կարգավիճակ:
ԿՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան անցկացրել է համաժողով եւ ընտրել վերադաս մարմին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
ՉԿԱՅԱՑԱԾ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձմեռային ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը Եվրոպայում փակվեց: Հայաստանի հավաքականի խաղացողները այս տարի Եվրոպայում չմասնակեցեցին որեւէ տրանֆերային տեղափոխությանը:
NBA-Ի ԱՍՏՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈ՞ՒՄ
Ըստ «Ա1+»-ի ունեցած տեղեկությունների` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) վերջին շրջանում բանակցում է արտասահմանցի ճանաչված մարզիկների հետ` հետագայում նրանց Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկելու համար:
ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել Սոչիում: Հայկական թիմը մրցել է ռուսական «Վոլգար-Գազպրումի» հետ եւ պարտվել 0:4 հաշվով
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 11-ին Լատվիայի հետ ընկերական խաղում հանդես կգա ոչ մարտական կազմով: Տարբեր պատճառներով Հայաստանի հավաքականում չեն առաջատար մի շարք խաղացողներ:
ԼՈՊԵՍԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԼԵՎՈՆԻՆ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին չհաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ հաղթել Վեյկ ան Զեեի «Կորուս-Չես» միջացգային մրցաշարում: Արոնյանը անցկացրած 13 պարտիաներում վաստակելով 7.5 միավոր` բավարարվեց 2-րդ հորիզոնականով:
ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Վեյկ ան Զեեի «Կորուս-Չես» մրցաշարի 11-րդ տուրում կրեց իր առաջին պարտությունը: Արոնյանը սեւերով զիջեց Լոպես Դոմինգեսին:
«ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 17-ՐԴՆ Է
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեն հաստատել է փոփոխությունները ՈՒԵՖԱ-ի «Արդար խաղի» դասակարգման աղյուսակի վերաբերյալ, ըստ որի առաջին երեք ազգային ֆեդերացիաները, որոնք կհավաքեն 8,0 եւ բարձր գործակից, մեկ հավելյալ տեղ կստանան 2009-2010թթ. ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի...
ԿՓՈՐՁԱՐԿԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ
Ֆրանսիական հեղինակավոր «Մարսել» թիմի դարպասապահ Քրիստոֆեր Բոսելն փորձաշրջան կանցնի Երեւանի «Փյունիկում»: Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որը Բոսելն արդեն վաղը կմասնակցի ստուգողական հանդիպման:
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ
Հունական ԶԼՄ-ների հավաստմամբ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը շվեդական ԳԱԻՍ-ից չի տեղափոխվի Սալոնիկի քաղաքի ՊԱՕԿ թիմ: Արդեն հայտնել էինք, որ Լեւոնը վարձավճարով պետք է հանդես գար հունական թիմում, սակայն գործարքը վերջին...
ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՆԳԼԻԱՅԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ
Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարում: 10-րդ տուրի շրջանակներում հայ շախմատիստը պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն գրոսմայստեր Մայքլ Ադամսին:
ԳԱԲՐԻԵԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈՍԿՈՎ ՕՓԵՆԻՆ»
Շախմատի Հայաստանի հավաքականի առանցքային խաղացող, Հայաստանի 2008թ. լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը կմասնակցի հունվարի 31-ից փետրվարի 8-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Մոսկով Օփեն-2009» ավանդական մրցաշարին:
ՀԵՆՐԻԽԻ ԳՈԼԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
Երեւանի «Փյունիկը» Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին հաղթանակն է տոնել: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը 5:2 հաշվով առավելության է հասել ռուսական «Ֆակել» ակումբի նկատմամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում:
ԼԵՎՈՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Պարտիան բավական երկար ընթացք ունեցավ: 74-րդ քայլում Կամսկին հանձնվեց: Արոնյանը տոնելով իր 2-րդ հաղթանակը մրցաշարում, միավորների քանակը հասցրեց 5.5-ի:
ՄԱԼՈՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է 13-ՐԴ ՀԱՄԱՐԸ
Մոսկվայի «Սպարտակի» հայ ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը վերջին ստուգողական հանդիպումներում հանդես է գալիս 9-րդ համարի մարզաշապիկով: Նախկինում այս համարը պատկանում էր «Սպարտակի» ճանաչված ֆուտբոլիստ Եգոր Տիտովին:
ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԹՈՒՐՔԻԱ
Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, 2-րդ ուսումնամարզական հավաքն է սկսել Թուրքիայի Բելեք քաղաքում:
ԲԱՐՍԵՂԸ` ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԽԱՂԸՆԿԵՐ
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ: Ռուսական այս ակումբի առանցքային ֆուտբոլիստներից է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
ՓԱՇԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՉԵՄՊԻՈՆ
Դրամատիկ վերջաբան ունեցավ շախմատի Հայաստանի 2009թ. տղամարդկանց առաջնությունը: Երկար ժամանակ մրցաշարային աղյուսակը գլխավորող Տիգրան Քոթանջյանը վերջին 2 տուրերում չեմպիոնի կոչումը զիջեց ավելի երիտասարդ Արման Փաշիկյանին:
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարը աստիճանաբար թեւակոխում է վճռական փուլ: Ճանաչված գրոսմայստերներն արդեն 8 տուր են անցկացրել, սակայն մրցաշարային աղյուսակում իրավիճակը առավել քան խճճված է: