ԼՈՊԵՍԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԼԵՎՈՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանին չհաջողվեց 3-րդ անգամ անընդմեջ հաղթել Վեյկ ան Զեեի «Կորուս-Չես» միջացգային մրցաշարում: Արոնյանը անցկացրած 13 պարտիաներում վաստակելով 7.5 միավոր` բավարարվեց 2-րդ հորիզոնականով:
Լեւոն Արոնյանը «Կորուս-Չեսում» վերջին տարիներին բավական հաջող է հանդես գալիս եւ այս տարի եւս համարվում էր հաղթողի ռեալ հավակնորդներից մեկը: Բացի այդ այս տարի մրցաշարում հանդես չէին գալիս Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը եւ Վեսելին Տոպալովը, որոնք ներկայումս մոլորակի ուժեղագույն գրոսմայստերներն են:
Վերջին 13-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը իրավիճակը առավել քան խճճված էր: Արոնյանը եւ եւս 4 շախմատիստներ 7-ական միավորով գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցեց Յան Սմիթսի հետ: Այս պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա առաջատարների խմբում գտնվող Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) սեւերով առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Լոպես Դոմինգեսի նկատմամբ եւ 8 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Արոնյանը, Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) 7.5-ական միավորով զբաղեցրին 2-4-րդ հորիզոնականները:
Արոնյանը մրցաշարում կրեց ընդամենը 1 պարտություն` 11-րդ տուրում զիջելով Լոպես Դոմինգեսին: Հենց այս պարտությունն էլ խանգարեց հայ գրոսմայստերին դառնալ մրցաշարի հաղթողի: Մյուս 12 պարտիաներից 3-ում Լեւոնը պարտության մատնեց մրցակիցներին, իսկ 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի: