A
A
ԳԱԲՐԻԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Գաբրիել Սարգսյանը առաջին հաղթանակն է տոնել Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Մոսկով Օփեն» մրցաշարում:
3-րդ տուրում Գաբրիելը սեւերով առավելության է հասել Միխայիլ Անտիպովի նկատմամբ: Նախքան այս Սարգսյանը 2 ոչ-ոքի էր խաղացել:
3-րդ տուրից հետո միանգամից 16 շախմատիստներ վաստակել են 3-ական միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ լավագույն արդյունքը ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 2.5 միավոր: 3-րդ տուրում Ռոբերտը ոչ-ոքի խաղաց Դմիտրի Ադրեկինի հետ:
Մրցաշարին մասնակցում են նաեւ մի շարք այլ հայ շախմատիստներ, որոնց մի մասը ներկայացնում են Ռուսաստանը: