Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԲՐԻԵԼԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈՍԿՈՎ ՕՓԵՆԻՆ»

Սպորտ


Շախմատի Հայաստանի հավաքականի առանցքային խաղացող, Հայաստանի 2008թ. լավագույն մարզիկ Գաբրիել Սարգսյանը կմասնակցի հունվարի 31-ից փետրվարի 8-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Մոսկով Օփեն-2009» ավանդական մրցաշարին:


5-րդ տարին անընդմեջ Մոսկվայում շախմատիստները կմրցեն A (այստեղ հանդես կգան ուժեղագույնները), B (ելույթ կունեն ոչ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները) եւ C (կանանց մրցաշար) խմբերում:


Այս տարի մրցաշարին կմասնակցեն 1502 շախմատիստները, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանը մոսկովյան մրցաշարին սովորաբար ներկայացնում են 20-30 շախմատիստներ: Այս տարի եւս Հայաստանը մեծ պատվիրակություն կունենա «Մոսկով Օփենում»: Հայ շախմատիստների ցանկում ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը 2008թ. Համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանն է:


Մրցաշարին մասնակցող ռուս գրոսմայստերներից ամենահայտնին օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսեյ Դրեեւն է:


Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի 7 մլն ռուբլի: