Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՓՈՐՁԱՐԿԵՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԻՆ

Սպորտ


Ֆրանսիական հեղինակավոր «Մարսել» թիմի դարպասապահ Քրիստոֆեր Բոսելն փորձաշրջան կանցնի Երեւանի «Փյունիկում»: Հայաստանի չեմպիոնի մամուլի քարտուղարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որը Բոսելն արդեն վաղը կմասնակցի ստուգողական հանդիպման:


Այս օրերին «Փյունիկը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի առողջարանային քաղաքում: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի ընթացքում փորձարկում է մի շարք լեգեոներների: Հայաստանից Ռուսաստան մեկնած 25 հայ ֆուտբոլիստներին միացել են շուրջ 10 արտասահմանցիներ: Նրանց շարքում մեծ թիվ են կազմում աֆրիկացիները, որոնք արդեն մասնակցել են մեկ ստուգողական հանդիպման:


Այժմ հայկական թիմին է միացել նաեւ «Մարսելի» դարպասապահներից Քրիտսոֆեր Բոսելը, որին ֆրանսիական ակումբի հիմնական կազմում չեն ընդգրկվում: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախորդ տարի բազմիցս նշել էր, որ թիմը դարպասապահի խնդիր ունի: