A
A
ԲԱՐՍԵՂԸ` ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԽԱՂԸՆԿԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկի» թիմի հետ: Ռուսական այս ակումբի առանցքային ֆուտբոլիստներից է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
«Խիմկիի» հետ պայմանագիր ունի նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանը: Մերձմոսկովյան ակումբը, որը ֆինանսական ճգնաժամի պատճառով հայտնվել էր անորոշ վիճակում, այժմ լրջորեն նախապատրաստվում է Ռուսաստանի 2009թ. առաջնությանը:
Բարսեղ Կիրակոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մեծ ցանկություն ուներ կարիերան «Խիմկիիում» շարունակելու եւ առաջիկայում մանրամասն կխոսի նոր թիմի մասին: