ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԹՈՒՐՔԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի «Մետալուրգը», որի կազմում է հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, 2-րդ ուսումնամարզական հավաքն է սկսել Թուրքիայի Բելեք քաղաքում:
Երեւանի «Բանանցի» նախկին գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը, որը ներկայումս մարզում է «Մետալուրգը», Թուրքիա մեկնողների ցանկում ընդգրկել է 26 ֆուտբոլիստների, որոնց թվում է նաեւ Արարատ Առաքելյանը: «Մետալուրգում» հանդես եկող Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստ Սամվել Մելքոնյանը վերադարձել է «Բանանցը»:
Տեղեկություն կար, որ «Մետալուրգի» հետ ուսումնամարզական հավաք է անցկացնելու նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը: Վերջինս 2008թ. Հայաստանի առաջնության ավարտից հետո հեռացավ «Բանանցից»: Առայժմ Եղիշեի մասին տեղեկությունը չի հաստատվում, քանի որ նրա անունը բացակայում է Թուրքիա մեկնած ֆուտբոլիստների ցանկից: