Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՆԳԼԻԱՅԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ

Սպորտ

Լեւոն Արոնյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Վեյկ ան Զեեում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարում: 10-րդ տուրի շրջանակներում հայ շախմատիստը պարտության մատնեց Անգլիայի ուժեղագույն գրոսմայստեր Մայքլ Ադամսին:

Արդյունավետ ելք գրանցվեց նաեւ Մագնուս Կառլսեն-Լոպես Դոմինգես մրցամարտում, որտեղ հաջողության հասավ սպիտակներով հանդես եկող Կառլսենը:

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին խաղաղ ելքով: Մասնավորապես, Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) ոչ-ոքի խաղաց չինացի Յու Վանգի հետ:

10-րդ տուրից հետո 6.5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Լեւոն Արոնյանը: 2-րդ տեղում ընթացող Սերգեյ Կարյակինը վաստակել է 6 միավոր: