Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԼՈՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է 13-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Սպորտ


Մոսկվայի «Սպարտակի» հայ ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը վերջին ստուգողական հանդիպումներում հանդես է գալիս 9-րդ համարի մարզաշապիկով: Նախկինում այս համարը պատկանում էր «Սպարտակի» ճանաչված ֆուտբոլիստ Եգոր Տիտովին: Տիտովը արդեն «Սպարտակում» չէ, իսկ 9-րդ համարը թափուր է մնացել: Մալոյանը հայտարարել է, որ չի ցանկանում հանդես գալ այս համար ներքո:

«9-րդ համարին հավակնում են այլ ֆուտբոլիստներ: «Չեռնոմորեցի» հետ խաղում մենք մարզաշապիկները հագնում էինք առանց համարներին նայելու: Գալիք մրցաշրջանում ցանկանում եմ հանդես գալ 13-րդ համարով: Հուսով եմ, որ հայտերը ներկայացնելու ժամանակ հենց այդ համարը բաժին կհասնի ինձ»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Արթուր Մալոյանը արդեն մի քանի ամիս է հրավիրվում է Հայաստանի ազգային եւ Ռուսաստանի երիտասարդական հավաքական, սակայն խաղացողը առայժմ չի ընտրել, թե որ հավաքականում է ելույթ ունենալու ապագայում: