A
A
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀունական ԶԼՄ-ների հավաստմամբ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը շվեդական ԳԱԻՍ-ից չի տեղափոխվի Սալոնիկի քաղաքի ՊԱՕԿ թիմ: Արդեն հայտնել էինք, որ Լեւոնը վարձավճարով պետք է հանդես գար հունական թիմում, սակայն գործարքը վերջին պահին ձախողվել է:
Պաչաջյանը ժամանել էր Սալոնիկի քաղաք, որտեղ պետք է պայմանագիր կնքեր Հունաստանի հեղինակավոր թիմերից մեկի` ՊԱՕԿ-ի հետ: Սակայն, շվեդական ակումբը որոշել է նախատեսվածից ավել գումար պահանջել հայ կիսապաշտպանի համար: Հույները անմիջապես հրաժարվել են, եւ գործարքը ձախողվել է:
Ի դեպ, Պաչաջյանը Հունաստանում հանդես գալու մեծ շարժառիթ ուներ: Սալոնիկում բնակվում են Լեւոնի ազգականներից շատերը: