ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Կորուս-Չես-2009» մրցաշարը աստիճանաբար թեւակոխում է վճռական փուլ: Ճանաչված գրոսմայստերներն արդեն 8 տուր են անցկացրել, սակայն մրցաշարային աղյուսակում իրավիճակը առավել քան խճճված է:
8-րդ տուրից հետո առաջատարը Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանն է: Հայ շախմատիստը վաստակել է 5 միավոր: 8-րդ տուրում Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ:
Առաջատարին 4.5-ական միավորով հաջորդում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Լոպես Դոմինգեսը (Կուբա) եւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Լեւոն Արոնյանը մրցաշարի այն եզակի մասնակիցներից է, որը պարտություն չի կրել, սակայն հաղթանակների քանակով էլ Արոնյանը զիջում է մյուսներին: Լեւոնը անցկացրած 8 պարտիաներում տոնել է ընդամենը 1 հաղթանակ, իսկ մյուս 7 պարտիաները ավարտել է ոչ-ոքի:
Այսօր մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ վաղը կկայանան 9-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Գատա Կամսկու հետ, իսկ Մովսիսյանը` Կարյակինի: