«ԷՐԵԲՈՒՆԻՆ» ՎԵՐԱԾՆՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ին
Էրեբունի համայնքը կրկին ֆուտբոլային ակումբ կունենա Հայաստանի ոչ սիրողական մրցաշարերում: «Էրեբունի» ֆուտբոլային ակումբը կմասնակցի 2009թ. Հայաստանի առաջին խմբի մրցաշարին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց վերածնված ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Էրեբունիի» 1990-ականներին Հայաստանի ճանաչված ակումբներից էր եւ բարձրագույն խմբի առաջնություններում պայքարում էր մեդալների համար: Թիմը հանդես էր գալիս տարբեր անվանումներով: Սկզբում այն կոչվում էր «Հոմենմեն ՖԻՄԱ», ապա «Էրեբունի ՀՄՄ», իսկ վերջում պարզապես «Էրեբունի»:
Ակումբի վերծնման համար նպաստավոր պայմաններ կային, քանի որ Էրեբունի համայնքում գործում է մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց, որտեղ մարզվում են համայնքի հարյուրավոր պատանիներ:
Ակումբի նախագահը Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ թիմում ընդգրկվելու են համայնքիի մանկապատանեկան դպրոցի սաներ, սակայն հրավիրվելու են նաեւ այլ խաղացողներ: Ներկայումս ակումբը բանակցություններ է վարում հայաստանցի մի շարք ճանաչված խաղացողների հետ: Չի բացառվում նաեւ, որ ֆուտբոլիստներ ժամանեն արտասահմանից:
«Էրեբունին» մարզվելու է Ստեփան Բաղդասարյանը, որին օգնելու են Կարեն Բարսեղյանը եւ Հակոբ Էմեջյանը: Ակումբի փոխանախագահն է լինելու Հայաստանի հավաքականի եւ «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որը Էրեբունի համայնքի բնակիչ է եւ ղեկավարում է մանկապատանեկան դպրոցը: Թիմի պետը կլինի «Արարատում» Սուքիասյանի օգնականներից Գագիկ Թամրազովը: