ԶԵԲԵԼՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄ Է ՓՆՏՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Մերձմոսկովյան «Խիմկի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը, որի խզվել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Զեբելյանի հետ պայմանագիրը: Այժմ հայ ֆուտբոլիստը ունի ազատ խաղացողի կարգավիճակ:
Զեբելյանը նախորդ մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել էր Կալինինգրադի «Բալթիկա», իսկ 2008թ. դեկտեմբերին վերադարձավ «Խիմկի» եւ թիմի հետ նախապատրաստվում էր 2009թ. Ռուսաստանի առաջնությանը:
Սակայն «Խիմկիի» նոր գլխավոր մարզիչ Կոնստանտին Սարսանիան չի ցանկացել իր թիմում տեսնել Զեբելյանին եւ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզվել է:
Այժմ Ռոբերտը զբաղված է նոր ակումբի որոնումներով: 24-ամյա հարձակվողը նախկինում ելույթ է ունեցել «Ժեմչուժինա», «Սոչի-04», «Կուբան» թիմերում: Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 7 խաղ:
Առանց Զեբելյանի «Խիմկին» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:
Թիմը արդեն մի քանի ստուգողական հանդիպումներ է անցկացրել, որոնց մասնակցել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Մերձմոսկովյան թիմում է նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Բարսեղ Կիրակոսյանը, որը նախորդ շաբաթ պայմանագիր էր կնքել «Խիմկիի» հետ: