ՀԵՆՐԻԽԻ ԳՈԼԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Փյունիկը» Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին հաղթանակն է տոնել: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը 5:2 հաշվով առավելության է հասել ռուսական «Ֆակել» ակումբի նկատմամբ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին «Փյունիկի» մամուլի քարտուղարությունում:
Խաղը անցել է հայ ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: «Փյունիկի» կազմում 3 գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: 1-ական անգամ աչքի են ընկել նաեւ Կարեն Դոխոյանը եւ Դավիթ Մանոյանը:
Մինչ այս մրցավեճը «Փյունիկը» եւս մեկ ստուգողական հանդիպում էր անցկացրել` մրցելով «Սոչի-04» թիմի հետ: Հանդիպումը ավարտվել էր 1:1 հաշվով: Հայկական թիմից աչքի էր ընկել զամբիացի Կասանդեն: Ներկայումս «Փյունիկը» Սոչիում փորձարկում է մի շարք աֆրիկացի ֆուտբոլիստների:
Նախքան Երեւան վերադառնալը «Փյունիկը» կանցկացնի եւս 2-3 ստուգողական հանդիպում: