Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ

Սպորտ


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 11-ին Լատվիայի հետ ընկերական խաղում հանդես կգա ոչ մարտական կազմով: Տարբեր պատճառներով Հայաստանի հավաքականում չեն առաջատար մի շարք խաղացողներ: Ռումինական «Տիմիշոարա» ակումբը ՀՖՖ-ին դիմել է խնդրանքով` թույլ տալ Արման եւ Արտավազդ Քարամյաններին մնալ ակումբում, քանի որ ռումինական այդ թիմն այժմ նոր գլխավոր մարզիչ ունի, որը ցանկանում է գործի մեջ տեսնել իր բոլոր ֆուտբոլիստներին:


«Տիմիշոարան» առաջիկայում գտնվելու է Իսպանիայում եւ անցկացնելու է չորս ընկերական հանդիպում, եւ ՀՖՖ-ն ընդառաջել է ռումինական ակումբին:


Հավաքականում չէ նաեւ կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը շատ մոտ էր հունական ՊԱՕԿ տեղափոխությանը, սակայն վերջին պահին չստացվեց:


Լեւոնը մնացել է շվեդական ԳԱԻՍ-ում, որը շուտով ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում, եւ նպատակահարմար չի համարվել, որ ընդամենը մեկ խաղի համար Պաչաջյանը Ամերիկայից ուղեւորվի Կիպրոս, անցկացնի մեկ հանդիպում եւ կրկին վերադառնա Միացյալ Նահանգներ:


Սպասվում էր, որ առաջին անգամ ազգային հավաքականի մարզաշապիկը կհագնի Հովհաննես Գոհարյանը, որը, սակայն, վնասվածք ունի եւ այս պահին նոր թիմ է փնտրում: Գոհարյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը ընդգրկել էր ընդլայնված ցուցակում, բայց վնասվածքը խոչընդոտեց նրան` այս անգամ գալ Հայաստանի հավաքական: Հրավիրվածների թվում չեն նաեւ փորձառու ֆուտբոլիստներ Համլետ Մխիթարյանն ու Կարեն Ալեքսանյանը: Այս անգամ ես հավաքականի մարզիչը որոշել է չընդգրկել նրանց կազմում, բայց դա չի նշանակում, որ նրանք այլեւս հավաքական չեն հրավիրվի:


Հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին ինքն է խնդրել թույլ տալ իրեն մնալ իր թիմում: Հավաքականի մարզչական շտաբն էլ առաջադիմել է, քանզի ընկերական խաղում հնարավոր է փորձարկել այլ դարպասապահների, իսկ Բերեզովսկին ռուսական «Խիմկի» թիմում ամրապնդվելու խնդիր ունի: Հարցականի տակ է նաեւ հարձակվող Ռոբերտ Զեբելյանի մասնակցությունը: Այժմ նա նոր ակումբի փնտրտուքների մեջ է, եւ հնարավոր է` չմեկնի Կիպրոս:


Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքը սկսի փետրվարի 7-ից: Երկու օր` փետրվարի 7-ին եւ 8-ին, մարզումներ կանցկացվեն Երեւանում: Փետրվարի 9-ին հավաքականը կմեկնի Կիպրոս եւ այնտեղ կշարունակի մարզումները: Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Արա Հակոբյանը կմիանան ազգային թիմին Կիպրոսում, քանի որ «Միկան» այդ օրերին գտնվելու է Թուրքիայում:


Հրավիրված 18 ֆուտբոլիստները.


Դարպասապահներ


Գեւորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)


Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»)


Պաշտպաններ`


Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)


Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)


Ալեքսանդր Թադեւոսյան («Միկա»)


Աղվան Մկրտչյան («Միկա»)


Վահագն Մինասյան («Արարատ»)



Կիսապաշտպաններ`


Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)


Արթուր Ոսկանյան («Բանանց»)


Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)


Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ»)


Սամվել Մելքոնյան («Բանանց»)


Արտակ Դաշյան («Բանանց)


Սարգիս Կարապետյան («Բանանց»)



Հարձակվողներ`


Արա Հակոբյան («Միկա»)


Ռոբերտ Զեբելյան («Խիմկի», Ռուսաստան)


Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)


Արսեն Բալաբեկյան («Բանանց»)