ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Միջազգային բուքմեյքերական գրասենյակները վաղը կայանալիք Լատվիա-Հայաստան խաղում նախապատվությունը տալիս են Լատվիայի հավաքականին: Հայաստանի մրցակցի հաղթանակի համար սահմանվել է 1.85 գործակից:
Հանդիպումը կայանալու է չեզոք դաշտում` Կիպրոսում: Հայ ֆուտբոլիստների հաղթանակի համար սահմանվել է 4.20 գործակից: Իսկ ոչ-ոքիի համար խաղադրույքներ են ընդունվում 3.25 գործակցով:
Այն, որ Հայաստանի չի պարտվի այս խաղում, խաղադրույք է սահմանվել 1.80 գործակցով, իսկ Լատվիայի չպարտվելը բուքմեյքերները խիստ հավանական են համարում սահմանելով 1.15 գործակից:Թեեւ հանդիպումը ընկերական է, սակայն բուքմեյքերները գտնում են, որ այն գոլառատ չի լինելու: 1.65 գործակցող խաղադրույք է ընդունվում, որ այս խաղում գոլերի քանակի չի հասնի 3-ի:
Վաղը ընկերական հանդիպումներ են անցկացնելու նաեւ 2010թ. աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակիցները: Էստոնիայի հավաքականը, որին Հայաստանը մարտին 28-ին հյուրընկալելու է «Հանրապետականում», Թուրքիայում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ: Բելգիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցելու է Սլովենիայի հետ, իսկ Իսպանիան` Անգլիայի:
Իսկ այսօր ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, որտեղ կհանդիպեն աշխարհի առաջնությունների վերջին 2 չեմպիոնները` Բրազիլիան (2002 թ.) եւ Իտալիան (2006 թ.):