Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Սպորտ


Դարպասապահ Գեւորգ Կասպարովը Հայաստանի հավաքականի փորձառու խաղացողներից է եւ, ամենայն հավանականությամբ, հենց նա այսօր կպաշտպանի Հայաստանի դարպասը Լատվիայի հետ խաղում: Խաղից առաջ Կասպարովը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մրցավեճը բարդ է լինելու:


«Ստացվել է այնպես, որ հավաքականի մի շարք փորձառու խաղացողներ չեն կարողացել ժամանել: Նրանց փոխարեն հրավիրվել են երիտասարդներ: Դա մի կողմից լավ է, քանի որ երիտասարդները իրենց դրսեւորելու հնարավորություն են ստանում: Սակայն հեշտ չի լինելու: Մեծ սպասվում է բարդ հանդիպում»,-ասաց Գեւորգ Կասպարովը:


Կասպարովը ընդգծեց, որ Լատվիայի հետ առաջիկա հանդիպումը առաջինն է 2009թ-ինն. «Միշտ էլ ցանկությունը մեծ է տարին սկսել հաջող: Բայց չպետք է մոռանանք նաեւ, որ սա ընկերական հանդիպում է եւ կրում է նախապատրաստական բնույթ»:


Հայաստանի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր մրցաշարումԵդիգարյանը հույս ունի, որ առաջիկա մրցավեճում Հայաստանը կարդարացի ֆուտբոլասերների սպասելիքները. «Հավաքականում առողջ մթնոլորտ է տիրում: Իհարկե, մեզանից շատերը երիտասարդ են եւ ազգային թիմում հանդես գալու մեծ փորձ չունեն կամ շատ քիչ ունեն: Բայց կարծում եմ` հոգեբանորեն հավաքականը պատրաստ է Լատվիայի հետ մրցավեճին»:


Արթուր Եդիգարյանից տեղեկացանք նաեւ, որր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը չի ժամանել Կիպրոս: Պաչաջյանին Հայաստանի հավաքականի մարզիչները չէին ընդգրկվել հրավիրվածների ցանկանում, քանի որ նա նոր ակումբ է փնտրում: Սակայն չէր բացառվում, որ Լեւոնը խաղից մեկ օր առաջ միանար հավաքականին եւ մասնակցեր ընկերական հանդիպմանը: