՚Փյունիկըՙ կունենա եւս մեկ թիմ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ՚Փյունիկըՙ Հայաստանի 2009 թ. առաջին խմբի առաջնությունում կներկայացնի եւս մեկ թիմ` ՚Փյունիկ-3ՙ-ը: Ակումբում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ ՚Փյունիկ-3ՙ-ում ելույթ կունենան մինչեւ 17 տարեկան խաղացողներ:
Նախքան այս ՚Փյունիկըՙ առաջին խմբում ուներ եւս մեկ դուստր ակումբ` ՚Փյունիկ-2ՙ-ը, որտեղ ելույթ էին ունենում գլխավոր թիմի պահեստային խաղացողները:
Իսկ ՚Փյունիկիՙ գլխավոր թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում: ԱՄԷ-ում ՚Փյունիկըՙ փորձարկում է մի շարք արտասահմանցիների: Լատինական Ամերիկայից Էմիրություններ են ժամանել 3 արգենտինացի, մեկական կոլումբիացի եւ էկվադորցի ֆուտբոլիստներ, որոնք առայժմ մարզվում է Հայաստանի չեմպիոնի կազմում: ՚Փյունիկիՙ հետ է նաեւ Մոսկվայի ՚Սպարտակիՙ պատանեկան թիմի խաղացող Արտակ Ալեքսանյանը: Առայժմ հայկական ակումբը որեւէ ֆուտբոլիստի հետ պայմանագիր չի կնքել:
Վաղը ՚Փյունիկըՙ ԱՄԷ-ում կանցկացնի վերջին ստուգողական հանդիպումը եւ կպատրաստվի Երեւան վերադառնալուն: Այս հավաքից հետո պետք է կազմավորվի ՚Փյունիկիՙ վերջնական կազմը, որը մարտին երկշաբաթյա հավաք պետք է անցկացնի Կիպրոսում: Մինչեւ մարտի 5-ը ՚Փյունիկըՙ ՀՖՖ պետք է ներկայացնի ֆուտբոլիստների հայտացուցակը, որով պետք է մասնակցի Հայաստանի 2009 թ. առաջնությանը եւ գավաթի խաղարկությանը:
Առայժմ հայտնի չէ, թե այս տարի որ մարզադաշտում է ելույթ ունենալու Հայաստանի վերջին տարիների ամփոփոխ չեմպիոնը: Նախորդ տարի ՚Փյունիկըՙ հիմնականում ելույթ էր ունենում սեփական մարզաբազայի 700 նստատեղ ունեցող մարզադաշտում: Հավանական է, որ այս տարի ՚Փյունիկըՙ հանդես գա Վազգեն Սարգսյանի անվան ՚Հանրապետականՙ մարզադաշտում: