Ժիլինայի փոխարեն Կարագանդա՞
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ ՚Փյունիկիՙ նախկին հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը Սլովակիայի Ժիլինա քաղաքից վերադարձել է Երեւան: Տիգրանը փորձաշրջան էր անցնում Սլովակիայի փոխչեմպիոն ՚Ժիլինայիՙ կազմում, սակայն պայմանագիր թիմի հետ չի ստորագրել:
Շուրջ մեկ ամիս հայ հարձակվողը մարզվում էր ՚Ժիլինայիՙ կազմում, սակայն հանգամանքների բերումով ստիպված է եղել հեռանալ: Ղարաբաղցյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ սլովակյան ակումբի կազմում վերջին օրերի ընթացքում զգալիորեն ավելացավ հարձակվողների թիվը, ինչի պատճառով նա ստիպված էր լքել ՚Ժիլինանՙ:
Վերջինիս 2 հարձակվողներ վարձավճարով ելույթ էին ունենում թուրքական եւ գերմանական ակումբներ: Ֆինանսական ճգնաժամի պատճառով ՚Ժիլինայիՙ խաղացողների վարձավճարն արտասահմանյան թիմերը ի վիճակի չեն եղել վճարել, եւ սլովակները վերադարձել են հարազատ ակումբ: Նման իրավիճակում Ղարաբաղցյանի տեղը հիմնական կազմում եղել է հարցականի տակ եւ հայ հարձակվողը նախընտրել է վերադառնալ Հայաստան:
՚Ներկայումս առաջարկներ կան մի քանի արտասահմանյան թիմերից: Ցավոք, Եվրոպայում հանդես գալը ներկայումս արդեն հնարավոր չէ, քանի որ տրանսֆերային պատուհանը փակվում է: Առաջարկ ունեմ Կարագանդայի (Ղազախստան) ՚Շախտյորիցՙ, որը այս օրերին Անթալիայում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Եթե ստացվի, ապա շուտով կմիանամ այդ թիմինՙ,-ասաց Տիգրան Ղարաբաղցյանը:
Ֆուտբոլիստը նշեց նաեւ, որ ամռանը անպայման ցանկանում է հանդես գալ եվրոպական թիմերից մեկում. ՚Մինչեւ ամառ ելույթ կունենամ կամ ասիական թիմերից մեկում, կամ` հայկական: Իսկ ամռանը, երբ նորից բացվի տրանսֆերային պատուհանը, կփորձեմ դարձյալ տեղափոխվել Եվրոպա: Առաջարկներ կան լեհական թիմերիցՙ:
Հիշեցնենք, որ Տիգրան Ղարաբաղցյանը նախկինում ելույթ է ունեցել Երեւանի ՚Բանանցումՙ, ՚Փյունիկումՙ ինչպես նաեւ Վառնայի ՚Չեռնո Մորեՙ թիմում: