ՖԻԴԵ-ի նախագահը հրավիրել է
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 5-ին Ստամբուլում մեկնարկելիք ՖԻԴԵ-ի կանանց ՚Գրան պրիիՙ առաջին խաղարկությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին հրավեր է ստացել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովից:
Հավասար հնարավորություններ
Մեկօրյա դադարից հետո այսօր Լինարեսում կվերսկսվի շախմատային սուպերմրցաշարը: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի չինացի Վանգ Յուի հետ: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները կողմերի հնարավորությունները գնահատել են հավասար: Արոնյանի հաղթանակի համար սահմանվել է 4.7 գործակից: Նույնքան գործակից է սահմանվել նաեւ Վանգ Յուի համար: Առավել հավանական է համարվում ոչ-ոքին` 1.50 գործակից:
4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը եւ Ալեքսանդր Գրիշչուկը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Գրիշչուկը այս տուրում սպիտակներով մրցելու է նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
3-րդ տեղում
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվել է շախմատային միջազգային մրցաշար, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը: Վերջինս, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, գրավել է 3-րդ հորիզոնականը: 44 մասնակիցների շարքում հաղթող է ճանաչվել ադրբեջանցի Ազեր Միրզոեւը, որը վաստակել է 7 միավոր: