Ոչ մի արդյունավետ պարտիա
Աջակցիր «Ա1+»-ինՄեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց Լինարեսի շախմատային սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում կայացած հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը որեւէ փոփոխություն չգրանցվեց: Լեւոն Արոնյանը այս տուրում սեւերով մրցում էր չինացի Վանգ Յուի հետ:
Արոնյանը հաղթանակի դեպքում միանձնյա առաջատար դառնալու լավ հնարավորություն էր ստանում, սակայն պարտիան ավարտվեց խաղաղ ելքով: Ոչ-ոքիներ գրանցվեցին նաեւ մյուս 3 հանդիպումներում: 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3.5-ական միավորով գլխավորում են Լեւոն Արոնյանը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը վաստակել է 3 միավոր:
Փաշիկյանը գլխավորում է աղյուսակը
Մոսկվայում ընթացող ՚Աերոֆլոտիՙ մրցաշարը թեւակոխել է վճռական փուլ: 8-րդ տուրում A1 խմբում ելույթ ունեցող Արման Փաշիկյանը սպիտակներով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Կուրնոսովի նկատմամբ եւ 6 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լավագույն տասնյակը 5 միավորով եզրափակում է Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող Տիգրան Պետրոսյանը 3.5 միավորով ընդամենը 49-րդն է:
A2 խմբում մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Մելիքսեթ Խաչիյանը: