Մարզային թիմերը վերադառնում են
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի 2009 թ. տղամարդկանց առաջնության մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ կավելանա 2-ով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները կմեկնարկեն ապրիլին:
՚Տղամարդկանց պայքարում ավելացել են մարզային թիմերը: Այս տարվա առաջնությանը կմասնակցեն Վանաձորի եւ Արթիկի թիմերը: Այս քաղաքներում բասկետբոլով զբաղվողներ շատ կան եւ ուրախալի է, որ բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների թիվը մեծացել է մարզերի շնորհիվՙ,-ասաց Վահագն Հարությունյանը:
Առաջնությանը կմասնակցեն նաեւ 2008թ չեմպիոն ՚Պոլիտեխնիկըՙ, ԵՊՀ-ն, ՚Գյումրինՙ, ՚ՖԻՄԱ-Արաբկիրըՙ եւ ՚Արցախըՙ: Նախորդ առաջնությանը ԵՊՀ-ն չէր մասնակցում, սակայն այս անգամ համալսարանին հաջողվել է հավաքագրել թիմ եւ առաջնության մասնակցելու հայտ ներկայացնել: Նախորդ տարիներին ԵՊՀ-ն Հայաստանի առաջնության առաջատար թիմերից մեկն էր: Իսկ ահա ՖԻՄԱ-ն այս տարի ելույթ չի ունենա: ՖԻՄԱ-ի սաների շատերը կլինեն Արաբկիր համայնքի ՚ՖԻՄԱ-Արաբկիրՙ թիմում:
Կանանց Հայաստանի առաջնությանը դարձյալ կմասնակցեն 5 թիմեր: Չեմպիոնության համար կպայքարեն ՚Գրանդ Քենդինՙ, ԳՄՀ-ն (Գյումրիի Մանկավարժական համալսարան), ՚Գյումրինՙ, ՚Աջեռանՙ եւ ՚Արցախըՙ: Այս տարի առաջնությանը չի մասնակցելու Արարատ քաղաքի համանուն թիմը, որի փոխարեն վերածնվել է ՚Գյումրինՙ:
Վահագն Հարությունյանը նշեց, որ այս տարվա առաջնություններում սպասվում է ավելի հետաքրքիր պայքար. ՚Ակումբները սկսել են ավելի լուրջ վերաբերվել գործին: Համալրման որոշակի գործընթաց է կատարվում: Սպասվում է, որ կլինեն մի շարք երիտասարդ խաղացողներ, որոնց համար առաջիկա առաջնությունը փորձ ձեռք բերելու լավ առիթ էՙ: