Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Լատվիա` 0:7

Սպորտ

Քիչ առաջ Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը: Հայաստանը պարտվեց գերխոշոր 0:7 հաշվով:

Բուլղարիայում գտնվող Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ մրցակիցը օգտագործել է իր ստեղծած բոլոր գոլային պահերը: Ցավոք, Հայաստանի հավաքականի դարպասապահը խիստ անվստահ է գործել եւ դրվագներից ոչ մեկում չի կարողացել փրկել:

Մինչ այս Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով էր ավարտել Բուլղարիայի հետ մրցավեճը: Փետրվարի 22-ին Հայաստանը կմրցի նաեւ Էստոնիայի հետ, սակայն անկախ այդ հանդիպման ելք հայ ֆուտբոլիստները կորցրել են հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը: