Հայ հրաձիգը 5-րդն է Եվրոպայում
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց հրաձգության Եվրոպայի 2009թ. առաջնությունը, որին մասնակցեց նաեւ Նորայր Բախտամյանը: Հայաստանի ներկայացուցիչը այս անգամ մեդալի չարժանացավ:
Օդամղիչ ատրճանակի 10 տարածությունում Նորայր Բախտամյանը 682.5 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: 684.6 միավորով հաղթողի կոչումը նվաճեց Սերբիայի ներկայացուցիչ Անդրեյ Զլատիչը, որին հաջորդեցին Մաուրո Բադարաչին (Իտալիա, 684.3), Վլադիմիր Իսակովը (Ռուսաստան, 683.5) եւ Յուրի Դոլգոպոլովը (Բելառուս, 682.9):
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 41 երկրների 700-ից ավել մարզիկներ: Առավել հաջող ելույթ ունեցավ Ռուսաստանը, որի մարզիկները նվաճեցին 4 ոսկե, 5 արծաթե եւ 7 բրոնզե մեդալներ:
Թեեւ ռուսները բավական հաջող են ելույթ ունեցել, սակայն Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կիրիլ Իվանովը ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ կազմակերպիչներին պետք է պատժել վատ պայմաններ ապահովելու համար. ՚Նման սարսափելի պայմաններում Եվրոպայի առաջնությունը առաջին անգամ է անցկացվում: Մարզումային վահանակները տեղակայված են նկուղային տարածությունում, որտեղ ոչ միայն ցուրտ է, այլեւ` մութ: Շատ մարզիկներ տաք հագուստով էին մարզվում, որպեսզի չմրսենՙ: