Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

՚Բանանցըՙ հաղթում է շվեդական թիմին

Սպորտ

Հայկական թիմերը շարունակում են նախապատրաստվել Հայաստանի 2009թ. առաջնությանը: Երեւանի ՚Բանանցըՙ ուսումնամարզական հավաք է սկսել Կիպրոսում, որտեղ Արմեն Գյուլբուղադյանցի սաները առաջին ստուգողական հանդիպումն են անցկացրել:

՚Բանանցիՙ մամուլի քարտուղարությունում ՚Ա1+ՙ հայտնեցին, որ հայկական թիմը 2:0 հաշվով առավելության է հասել շվեդական ՚Հոֆլեիՙ նկատմամբ: ՚Բանանցիՙ կազմում մեկական գոլի հեղինակ են դարձել Արամ Բարեղամյանը եւ Սամվել Մելքոնյանը: Նախքան Երեւան վերադառնալը ՚Բանանցըՙ կանցկացնի ստուգողական եւս 2 մրցավեճ:

Հայաստանի չեմպիոն ՚Փյունիկըՙ շարունակում է հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում: Երեկ ՚Փյունիկըՙ պետք է հերթական ստուգողական հանդիպումը անցկացներ, սակայն հանդիպումը չի կայացել: Հայկական թիմի մրցակիցը չի կարողացել մասնակցել հանդիպմանը: ՚Փյունիկըՙ ստիպված է եղել անցկացնել երկկողմանի հանդիպում:

Կապանի ՚Գանձասարըՙ Աշխաբադում մասնակցում է ՚Թուրքմենբաշիի գավաթիՙ խաղարկությանը: Իր առաջին հանդիպում Սամվել Պետրոսյանի թիմը անցկացրել է Տաջիկստանի փոխչեմպիոն ՚Պարվոզիՙ հետ: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Կան թիմեր, որոնք Հայաստանում են շարունակվում նախապատրաստվել: Մասնավորապես` Գյումրիի ՚Շիրակըՙ եւ Երեւանի ՚Կիլիկիանՙ: Այս թիմերը միմյանց հետ ստուգողական հանդիպում են անցկացրել: ՚Շիրակըՙ հաղթել է 2:0 հաշվով: