՚Խոշոր հաշիվը պատահականություն էրՙ
Աջակցիր «Ա1+»-ին՚Մրցաշարի ավարտից հետո դեռ 3 օր գտնվում էինք Վառնայում: Նախքան Երեւան վերադառնալը եւս մեկ հանդիպում անցկացրեցին` մրցելով Բուլղարիայի ֆուտզալի չեմպիոնի ՚Վառնայիՙ հետ: Հայաստանի հավաքականը հաղթեց 10:1 հաշվովՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Հայտնի է, որ Հայաստանը Բուլղարիայում մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարին, որտեղ անցկացրած 3 հանդիպումներում վաստակեց 4 միավոր եւ ենթախմբում գրավեց 3-րդ հորիզոնականը: Հայ ֆուտբոլիստներին չհաջողվեց դուրս գալ հաջորդ փուլ:
Ռուբեն Նազարեթյանը նշեց, որ հավաքականի ելույթները գնահատվում է բավարար. ՚Եթե հավաքականի խաղացողները ավելի փորձառու լինեին, ապա այլ արդյունքով կարող էինք վերադառնալ: Իսկ ներկայումս շատերը երիտասարդ են եւ մենք ըմբռնումով ենք մոտենում արդյունքինՙ: Խոսելով առանձին հանդիպումների մասին` Նազարեթյանը ընդգծեց, որ 2-րդ տուրում Լատվիայից 0:7 հաշվով կրած պարտությունը ավելի շուտ պատահականություն էր, քան տրամաբանական արդյունք. ՚Խաղի առաջին կեսում մենք դարպասը գրավելու 6 ռեալ պահ ունեցանք, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացանք իրացնել, իսկ մրցակիցը դրվագներում մեկում գրավեց մեր դարպասը: 2-րդ կեսում արդեն ստիպված էինք ավելի մեծ ուժերով նետվել առաջ: Երբ հաշիվը դարձավ 0:3, տղաները ընկճվեցին եւ հուսահատվեցին: Փորձի պակասը այստեղ զգացվեց: Նման իրավիճակից անմիջապես օգտվեց Լատվիան, որը հաշիվը դարձրեց ավելի խոշորՙ:
0:7 հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանը արագ է ուշքի եկել եւ 3-րդ խաղում 8:5 հաշվով հաղթել է Էստոնիային: ՚Տղաները գերազանց հանդիպում անցկացրին: Լատվիայից կրած պարտությունից հետո արագորեն վերականգնվեցին, եւ գեղեցիկ հաղթանակ տոնեցինք: Էստոնիան ամենեւին էլ թույլ մրցակից չէր եւ մինչեւ վերջ պայքարում էր խաղը փրկելու համարՙ,-ասաց Ռուբեն Նազարեթյանը:
Ընտրական մրցաշարի ընթացքում Հայաստանը 11 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: Հավաքականի մարզչի կարծիքով բոլոր ֆուտբոլիստներն էլ նվիրված էին եւ որեւէ մեկին առանձնացնել պետք չէ.՚Կար թիմ, որտեղ բոլորն էլ պայքարում էին արդյունքի համար: Որեւէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում, քանի որ ֆուտզալը թիմային խաղ է եւ կոնկրետ մեր հավաքականում իշխում էր թիմային ֆուտզալըՙ:
Ռուբեն Նազարեթյանը հայտնեց նաեւ, որ Հայաստան-Էստոնիա հանդիպմանը ներկա են եղել Վառնայում բնակվող հայերը. ՚Հայկական համայնքը ուշացումով տեղեկացավ, որ մենք մասնակցում ենք մրցաշարի: Վերջին հանդիպմանը շուրջ 70 հայեր էին եկել, այդ թվում հայկական թեմի առաջնորդը: Հաճելի էր, որ օտար քաղաքում մեր հայրենակիցները ակտիվորեն աջակցում էին մեզ: Դա տղաների ոգին բարձրացրեցՙ: