Բացել լրահոսը Փակել լրահոսը

Գոհարյանը դարձավ ՚չեմպիոնՙ

Ֆուտբոլի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ն որոշել է իր կազմում ընդգրկել հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանին, որը նախքան այս ելույթ էր ունենում Մոսկվայի ՚Լոկոմոտիվիՙ փոխարինողների կազմում: 20-ամյա ֆուտբոլիստը երկարատեւ փնտրտուքներից հետո վերջապես հեռացավ...

Պարտվեց նաեւ Տիգրանը

Հայ շախմատիստներին ոչ մի կերպ չի հաջողվում մոտենալ Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորող շախմատիստներին: 6-րդ տուրում պարտություն կրեց նաեւ Տիգրան Պետրոսյանը, որը հայ շախմատիստների շարքում առավել լավ արդյունքը ուներ առաջնությունում:

Մրցավարների թիվն ավելանալու է

ՖԻՖԱ-ն մտադիր է հաջորդ մրցաշրջանից ֆուտբոլային հանդիպումները սպասարկող մրցավարների քանակը ավելացնել 2-ով:

Հայաստանը կներկայացնի մեկ մասնակից

Գեղասահքի 2009 թ. առաջնությունում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մարտի 24-ին Լոս Անջելեսում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում ելույթ կունենա Գեղամ Վարդանյանը:

Տղաներից խիստ դժգոհ է

՚Տղաների ելույթից խիստ դժգոհ եմ, նրանց բավական անհաջող կրակեցին, իսկ ահա աղջիկների ելույթները գնահատում եմ բավարարՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը` խոսելով Լեհաստանում ավարտված աշխարհի...

՚Բանանցըՙ ընտրություն դեռ չի կատարել

՚Կիպրոսում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձարկեցինք Բրազիլիայից, Ուկրաինայից, Մոլդովայից ժամանած լեգեոներների, սակայն նրանց թիմում չենք ընդգրկելՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Երեւանի ՚Բանանցՙ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ...

Հաղթանակներ տարբեր մրցաշարերում

Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում դարձյալ արդյունավետ էին հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաները:

Մեդալ Լիբանանում

Լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալի է արժանացել Լիբանանի Քեդարս քաղաքում կայացած միջազգային վարկանիշային մրցաշարում: Հատուկ ոլորավայրեջքում 3-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ներսիսյանը: Այս մասին...

Մրցաշար` նվիրված զոհերի հիշատակին

Ապրիլի 25-26-ը Երեւանի ՚Դինամոՙ մարզահամալիրում կկայանա 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշար: Հայաստանի ուշույի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու հայտ են արդեն...

Աղջիկների ելույթը ավելի հաջող էր

Լեհաստանի Ժեշուվ քաղաքում ավարտվել է նետաձգության աշխարհի 2009 թ. առաջնությունը, որին մասնակցել են նաեւ 4 հայ մարզիկները:

Բերեզովսկին կարող է հրաժարվել Հայաստանից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետագա ճակատագիրը ազգային թիմում մշուշոտ է: Մերձմոսկովյան ՚Խիմկիումՙ ելույթ ունեցող ֆուտբոլիստը ռուսական ՚Սպորտն Օրեցօրՙ հանդեսին տված հարցազրույցում չի բացառել, որ այլեւս հանդես...

Լավագույնը Տիգրանների արդյունքն է

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից 3-ը հաղթանակներ տոնեցին, սակայն առաջատարների թվում այժմ Հայաստանի ներկայացուցիչ չկա:

Ազգային հավաքական. խնդիրներ տարբեր օղակներում

20 օրից էլ քիչ ժամանակ է մնացել Հայաստան-Էստոնիա ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցավեճին: Առաջիկա 2 շաբաթների ընթացքում հավաքականի անդամները պետք է փորձեն լավ մարզավիճակ ձեռք բերել մարտի 28-ին կայանալիք հանդիպումից առաջ:

Հավաքականը` ձեւավորման փուլում

Մայիսին Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Հայաստանի առաջնությունում առավել հաջող հանդես եկած պատանիները: ՚Դինամոՙ մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի 2009 թ. պատանեկան առաջնությունը, որտեղ...

Գոհարյանին փորձարկում է ԲԱՏԵ-ն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՚Լոկոմոտիվիՙ անդամ Հովհաննես Գոհարյանը փորձաշրջան է անցնում բելառուսական ԲԱՏԵ-ում: Հայ հարձակվողը Բելառուսի չեմպիոնի կազմում արդեն մասնակցել է Մոսկվայի ՚Սպարտակիՙ հետ ստուգողական մրցավեճին:

՚Բանանցըՙ պարտությամբ է ավարտում

Երեւանի ՚Բանանցըՙ պարտությամբ ավարտեց Կիպրոսի ուսումնամարզական հավաքը` 2:4 հաշվով զիջելով ռուսական ՚Լուչ Էներգիաՙ ակումբին: Մրցակիցը բոլոր 4 գնդակներն էլ խփել է առաջին կեսում:

Հեռացատկ. չհերիքեց կես մետր

Հեռացատկորդ Արսեն Սարգսյանը իր լավագույն արդյունքը ցույց չտվեց Թուրինում կայացած Եվրոպայի 2009 թ. առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը նախքան առաջնությանը մեկնելը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշել էր, որ եթե Սարգսյանը կկրկնի իր լավագույն...

Շախմատ. Պարտություն

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կրեց իր առաջին պարտությունը: Հայ շախմատիստը Չեռնոգորիայում ընթացող առաջնությունում սեւերով պարտվեց Հրիստոս Բանիկասին, որը իր վարկանիշով զգալիորեն զիջում էր Հակոբյանին:

Արոնյանը` նախավերջին հորիզոնականում

Լինարեսի սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանն անսպասելիորեն ելույթները ավարտվեց նախավերջին 7-րդ հորիզոնականում: Մրցաշարի ընթացքում հայ շախմատիստը պայքարում էր հաղթողի կոչման համար, սակայն 6.5 միավորով հայտնվեց բավական ցածր հորիզոնականում:

ՀՖՖ-ն դեռ մտածում է, իսկ մրցակիցները` պատրաստվում

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները արդեն սկսել են նախապատրաստվել ՚Եվրո-2011ՙ-ի ընտրական հանդիպումներին, իսկ Հայաստանը դեռ չունի գլխավոր մարզիչ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դեռեւս հունվարի 31-ին...

Ֆինանսերը խնայողաբար են ծախսում

Հայաստանի ջրացատկի հավաքականները 2009 թ. ընթացքում կմասնակցեն ոչ բոլոր կարեւորագույն մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտը Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ ֆինանսական միջոցները ծախսում են խնայողաբար եւ բոլոր մրցաշարերում ելույթ ունենալ չեն...

Հայաստանը եւ Ադրբեջանը` միեւնույն մարզադաշտում

Մարտի 8-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի կունենա ՚Կադիր Հասՙ մարզադաշտի բացումը: Թուրքերը նախատեսում են այս մարզադաշտում հյուրընկալել Հայաստանին հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճում:

Արոնյանը դեռ հնարավորություն ունի

Լեւոն Արոնյանը դեռ պահպանում է Լինարեսի սուպերմրցաշարում հաղթելու հնարավորությունը: 12-րդ տուրում առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը առաջին պարտությունը կրեց` հնարավորություն տալով մրցակիցներին ընդհուպ մոտենալ իրեն:

Արմանը ընդդեմ Բիբակի

Թաեքվանդոյի 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը վաղը Թեհրանում կմրցի աշխարհի չեմպիոն Բիբակի (Իրան) հետ: 78 կգ քաշային հայտնի մարզիկների հանդիպումը կկայանա Իրանի բարձրագույն լիգայի շրջանակներում: Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին,...

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար