Արոնյանը` նախավերջին հորիզոնականում
Աջակցիր «Ա1+»-ինԼինարեսի սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանն անսպասելիորեն ելույթները ավարտվեց նախավերջին 7-րդ հորիզոնականում: Մրցաշարի ընթացքում հայ շախմատիստը պայքարում էր հաղթողի կոչման համար, սակայն 6.5 միավորով հայտնվեց բավական ցածր հորիզոնականում:
Մրցաշարի 2-րդ շրջանում հայ շախմատիստը խիստ անհաջող ելույթ ունեցավ տոնելով ընդամենը 1 հաղթանակ: Այնուհետեւ 6 տուր անընդմեջ Լեւոնը չկարողացավ առավելության հասնել մրցակիցների նկատմամբ: Այդ ընթացքում Արոնյանը կրեց նաեւ 2 պարտություն, որոնց պատճառով էլ դուրս մնաց լավագույն եռյակից:
Իսկ մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը վաստակեց 8 միավոր: Իվանչուկի հաղթանակին զգալիորեն նպաստեց Արոնյանը, որը պարտվեց ուկրաինացուն միանգամից 2 անգամ: 8 միավոր էր վաստակել նաեւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որը լրացուցիչ ցուցանիշներով հայտնվեց 2-րդ հորիզոնականում:
Լավագույն եռյակը 7.5 միավորով եզրափակեց նորվեգացի Մագնուս Կառլսենը: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 7 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: