Մրցաշար` նվիրված զոհերի հիշատակին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 25-26-ը Երեւանի ՚Դինամոՙ մարզահամալիրում կկայանա 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի միջազգային մրցաշար: Հայաստանի ուշույի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու հայտ են արդեն ներկայացրել 9 երկրների ներկայացուցիչներ:
՚Մրցաշարը անցկացվելու է 6-րդ տարին անընդմեջ: Մասնակցելու են պատանիները եւ մեծահասակները: Մրցաշարn ընդգրկված է թե ուշուի եվրոպական ֆեդերացիայի, թե համաշխարհային ֆեդերացիայի օրացույցումՙ,-նշեց Տիգրան Չոբանյանը:
Հայաստանի հավաքականը Երեւանում կմրցի մի շարք ուժեղագույն ընտրանիների հետ, որոնց թվում են Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Վրաստանը, Եգիպտոսը, Ուզբեկստանը: Թեեւ Դաղստանը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, սակայն երեւանյան մրցաշարում կներկայանա առանձին թիմով:
Ուշուիստները Երեւանում պայքարելու են վարժահամալիր 4 ոճերով եւ մենամարտային 11 քաշային կարգերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա բոլոր ոճերում եւ քաշային կարգերում: Տիգրան Չոբանյանը հայտնեց նաեւ, որ մրցաշարի մուտքը մարզասերների համար լինելու է անվճար:
Միջազգային մրցաշարից հետո հայ ուշուիստները կնախապատրաստվեն մայիսի 9-10-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը: Տարվա գլխավոր իրադարձությունը մարզաձեւի ներկայացուցիչների համար կլինի հոկտեմբերին Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությունը: