Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռացատկ. չհերիքեց կես մետր

Սպորտ

Հեռացատկորդ Արսեն Սարգսյանը իր լավագույն արդյունքը ցույց չտվեց Թուրինում կայացած Եվրոպայի 2009 թ. առաջնությունում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն Պետրոսյանը նախքան առաջնությանը մեկնելը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում նշել էր, որ եթե Սարգսյանը կկրկնի իր լավագույն արդյունքը` 8.02 մ, ապա կդառնա մրցանակակիր:

Եւ, իրոք, նման արդյունքի դեպքում Արսեն Սարգսյանը բրոնզե մեդալով կվերադառնար, սակայն նա ցատկեց ընդամենը 7.53 մ եւ որակավորման փուլում գրավեց 20-րդ հորիզոնականը: Եզրափակիչ դուրս եկան միայն առաջին 8 հորիզոնականներում հայտնված մասնակիցները:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացրեց նաեւ եռացատկորդ Հայկանուշ Բեգլարյանը, որը որակավորման փուլում 21 մասնակիցների շարքում գրավեց 20-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում դարձյալ փայլեց Ռուսաստանը, որը նվաճեց 18 մեդալ, որոնցից 10-ը ոսկե (4-ական արծաթե եւ բրոնզե): 10 մեդալով 2-րդ հորիզոնականում հայտնեց Գերմանիայի հավաքականը, իսկ լավագույն եռյակը 6-ական մեդալով եզրափակեցին Ֆրանսիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները:

Եվրոպայի ուժեղագույն հավաքական ճանաչված Ռուսաստանի կազմում հատկապես հաջող հանդես եկան կանայք, որոնք նվաճեցին 8 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: