Հավաքականը` ձեւավորման փուլում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսին Երեւանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Հայաստանի առաջնությունում առավել հաջող հանդես եկած պատանիները: ՚Դինամոՙ մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի 2009 թ. պատանեկան առաջնությունը, որտեղ 13 քաշային կարգերում հանդես եկան 153 պատանիներ` գրեթե բոլոր մարզերում:
Առավել հաջող հանդես եկան Երեւանի ներկայացուցիները, որոնք հաղթեցին 7 քաշային կարգերում: Շիրակի մարզը ունեցավ 3, Լոռին` 2, Կոտայքը` 1 ոսկե մեդալներ:
Լավագույն տեխնիկատակտիկական պատրաստվածության գավաթին արժանացավ Ջոնիկ Տոնոյանը, իսկ հաղթանակի ձգտումի համար հատուկ մրցանակին` Կորյուն Սողոմոնյանը: Առաջնության արդյունքների հիման վրա կազմավորվել է բռնցքամարտի ՀՀ պատանեկան հավաքականը` ընդհանուր թվով 32 մարզիկ: Հայաստանի չեմպիոններից բացի հավաքականը համալրվել է առաջնության մասնակցած լավագույն մարզիկներով: Հենց այս կազմով էլ հավաքականը կներկայանա մայիսի 23-30-ը Երեւանում անցկացվելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Մոտ 10 օրից պատանի բռնցքամարտիկներն Աբովյան քաղաքում կանցկացնեն ուսումնամարզական հավաք: Մինչեւ մայիս նախատեսվում են նաեւ այլ հավաքներ եւ մրցաշարեր:
Հայաստանի բռնցքամարտի պատանի չեմպիոնները.
46 կգ` Կորյուն Սողոմոնյան (Երեւան, ՚Դինամոՙ)
48 կգ` Հարություն Մաղաքյան (Շիրակ)
50 կգ` Զավեն Այվազյան (Լոռի)
52 կգ` Անդրանիկ Հլոյան (Շիրակ)
54 կգ` Ջոնիկ Տոնոյան (Շիրակ)
57 կգ` Արայիկ Հարությունյան (Լոռի)
60 կգ` Արսեն Հայրապետյան (Երեւան, ՚Դինամոՙ)
63 կգ` Հարություն Սարիբեկյան (Կոտայք)
66 կգ` Գարիկ Թովմասյան (Երեւան, ՚Դինամոՙ)
70 կգ` Միսակ Մարտիրոսյան (Լոռի)
75 կգ` Սամվել Ոսկանյան (Երեւան)
80 կգ` Ալեքսան Նազանյան (Երեւան)
80 կգ +` Վախթանգ Մկրտչյան (Երեւան)