Գոհարյանը դարձավ ՚չեմպիոնՙ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ն որոշել է իր կազմում ընդգրկել հայ հարձակվող Հովհաննես Գոհարյանին, որը նախքան այս ելույթ էր ունենում Մոսկվայի ՚Լոկոմոտիվիՙ փոխարինողների կազմում: 20-ամյա ֆուտբոլիստը երկարատեւ փնտրտուքներից հետո վերջապես հեռացավ մոսկովյան ակումբից:
՚Լոկոմոտիվըՙ ավելի բարձր կարգ ունեցող ակումբ է, քան ԲԱՏԵ-ն, սակայն ռուսական ակումբի գլխավոր թիմում Գոհարյանի հայտնվելու հնարավորությունները առավել քան քիչ էին: Թեեւ հայ ֆուտբոլիստը դարձել էր 2007 եւ 2008 թթ. Ռուսաստանի փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու, սակայն ՚Լոկոմոտիվիՙ գլխավոր թիմում հանդես գալու հնարավորություն Հովհաննեսը չէր ստացել:
Բացի այդ Ռուսաստանում հանդես գալով Գոհարյանը չէր կարող ընդունել Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավեր, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը հագնելու դեպքում ՚Լոկոմոտիվումՙ նա կստանար լեգեոների կարգավիճակ, ինչը ամենին ձեռնտու տարբերակ չէր:
Ինչ վերաբերվում է Բորիսով քաղաքի ԲԱՏԵ ակումբին, ապա այն մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2008-09 թթ. խաղարկության եզրափակիչ փուլին: Խմբային մրցաշարում ԲԱՏԵ-ն կարողացել է միավորներ վաստակել ռուսական ՚Զենիթիՙ, իտալական ՚Յուվենթուսիՙ հետ հանդիպումներում: Ընդհանրապես, այս ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հայտնություններից մեկն էր:
Հովհաննես Գոհարյանը ԲԱՏԵ-ի կազմում պաշտոնապես իր նորամուտը կարող է նշել կիրակի օրը Բելառուսի գավաթի խաղարկության շրջանակներում ՚Վիտեբսկիՙ հետ կայանալիք մրցավեճում: Ներկայումս ԲԱՏԵ-ն փորձում է լուծել տրանսֆերային որոշ հարցրեր եւ հայտավորել Գոհարյանին գավաթի խաղարկությանը: