Շախմատ. Պարտություն
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կրեց իր առաջին պարտությունը: Հայ շախմատիստը Չեռնոգորիայում ընթացող առաջնությունում սեւերով պարտվեց Հրիստոս Բանիկասին, որը իր վարկանիշով զգալիորեն զիջում էր Հակոբյանին:
Մինչ այս Վլադիմիր Հակոբյանը 2 հաղթանակ էր տոնել, սակայն այս պարտությունից հետո նահանջեց 45-րդ հորիզոնականը: Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 9 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր:
Հայաստանի ներկայացուցիչները առայժմ ցածր դիրքերում են: Ինչպես եւ Վլադիմիր Հակոբյանը 2-ական միավոր են վաստակել նաեւ Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը: Արթուր Չիբուխչյանը ունի 1 միավոր:
Իսկ Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստուհի: Մեկնարկը հաջող էր: Հաղթանակներ տոնեցին Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը: Սիրանուշ Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարի ուժեղագույն մասնակիցների մեկի` Աննա Մուժչուկի հետ: Ոչ-ոքիով ավարտեց իր պարտիան նաեւ Աննա Հայրապետյանը:
Ստամբուլում մեկնարկել է նաեւ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրի մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին առաջին 2 տուրերում վաստակել է 1 միավոր: