Հայաստանը եւ Ադրբեջանը` միեւնույն մարզադաշտում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 8-ին Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի կունենա ՚Կադիր Հասՙ մարզադաշտի բացումը: Թուրքերը նախատեսում են այս մարզադաշտում հյուրընկալել Հայաստանին հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճում:
՚Կադիր Հասՙ մարզադաշտ էր օրերս այցելել Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիբ Էրդողանը եւ նույնիսկ փորձարկել խոտածածկը` իրացնելով 11 մետրանոց հարված: Մարզադաշտի կառուցման համար ծախսվել է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Մարզադաշտում իր հանդիպումները կանցկացնի թուրքական ՚Կայսերիսպորՙ թիմը: Մարտի 8-ին կայանալիք բացման խաղում ՚Կայսերիսպորըՙ մրցելու է ՚Ֆեներբախչեիՙ հետ:
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն որոշել է այս մարզադաշտում 2009 թ. ընթացքում անցկացնել ազգային հավաքականի մասնակցությամբ 2 հանդիպում: Հունիսի 2-ին ՚Կադիր Հասումՙ Թուրքիան ընկերական հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին` Հայաստանի հետ, սակայն ոչ թե ընկերական, այլ` ընտրական:
Մարզադաշտը ունի 32 հազար նստատեղ, որի 5 տոկոսը` մոտ 1600-ը, Թուրքիան ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության` պարտավոր է տրամադրել հյուրընկալվող կողմին: Ժամանակակից այս մարզադաշտը ունի 52 VIP տեղեր, որոնցից յուրաքանչյուրը տեղավորում է 8 անձ: VIP տեղերի տարեկան աբոնեմենտ համար թուրք ֆուտբոլասերները պետք է վճարեն 50-60 հազար դոլար:
Մարզադաշտը ունի նաեւ հանդբոլի, վոլեյբոլի եւ բասկետբոլի դահլիճներ: Մարզադաշտի տարածքում կառուցվել են նաեւ ռեստորան, սրճարան եւ զբոսայգի: