Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմանը ընդդեմ Բիբակի

Սպորտ

 

Թաեքվանդոյի 2008 թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը վաղը Թեհրանում կմրցի աշխարհի չեմպիոն Բիբակի (Իրան) հետ: 78 կգ քաշային հայտնի մարզիկների հանդիպումը կկայանա Իրանի բարձրագույն լիգայի շրջանակներում: Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայում ՚Ա1+ՙ-ին հայտնեցին, որ Երեմյանը վերջին ամիսներին հաջողությամբ ելույթ է ունենում ՚Ջավանեՙ ակումբի կազմում:

2009 թ. ընթացքում ՚Ջավանեիՙ կազմում Արմանը 3 հանդիպում է անցկացրել, որոնցում տոնել է նույնքան հաղթանակ, իսկ Երեմյանի թիմը հաղթել է 2 անգամ եւ պարտվել մեկում: Վաղը կայանալիք մրցավեճում Երեմյանին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցը աշխարհի չեմպիոնն է: Հանդիպումը ցույց կտա նաեւ, թե որքանով լուրջ Երեմյանի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալին հավակնելը:

Թաեքվանդոյում Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները անցկացվում են 2 տարին մեկ անգամ: Այս տարի կայանալու է աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցելու է հոկտեմբերին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Մինչ աշխարհի առաջնությունը հայ մարզիկներին սպասվում են մի շարք փորձություններ: Ապրիլի 12-13-ը Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Թեհրանում կմասնակցեն ՚Արեւածագի 10 օրՙ ավանդական մրցաշարի թաեքվանդոյի մրցաշարին: Այն Ա կարգի մրցաշար է եւ իր ներկայացուցչական կազմով զիջում է միայն Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: