Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղաներից խիստ դժգոհ է

Սպորտ

՚Տղաների ելույթից խիստ դժգոհ եմ, նրանց բավական անհաջող կրակեցին, իսկ ահա աղջիկների ելույթները գնահատում եմ բավարարՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց նետաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը` խոսելով Լեհաստանում ավարտված աշխարհի առաջնության մասին:

Լեհաստանում Հայաստանը ներկայացրել էին 4 մարզիկներ, որոնցից 2-ը` աղջիկներ: Վերջիններս ելույթ էին ունեցել երիտասարդների պայքարում եւ ըստ Վասիլյանի` պատանի մարզուհիները հետագայում կարող են լավ արդյունքի հասնել. ՚Պետք է ընդգծել, որ աշխարհի առաջնությունում հանդես եկած Նունե Վասիլյանը ընդամենը 14 տարեկան է, իսկ Գոհար Շահնազարյանը` 17: Նրանք առաջին անգամ էին ելույթ ունենում նման խոշոր մրցաշարում: Կարծում եմ հետագայում կարող ենք հույսեր կապել նրանց հետՙ:

Իսկ ահա տղաներից Բորիս Վասիլյանը խիստ դժգոհ էր, քանի որ Հայաստանի 2 ներկայացուցիչները առավել քան անհաջող էին հանդես եկել` հանգրվանելով մրցաշարային աղյուսակի վերջնամասում:

Այժմ Հայաստանը նախապատրաստվելու է մայիսին Լեհաստանում կայանալիք երիտասարդական խոշոր մրցաշարի: ՚Եվրոպական երկրների մասնակցությամբ հեղինակավոր այդ մրցաշարը անցկացվում է 2 փուլով: Առաջին փուլը կկայանա Լեհաստանում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Նունե Վասիլյանը եւ Գոհար Շահնազարյանը: Եթե ֆինանսները բավականացնեն, ապա հավաքականում ընդգրկենք նաեւ մեկ տղայիՙ,-ասաց Բորիս Վասիլյանը:

Մայիսին Բուլղարիայում կկայանա մեկ այլ միջազգային մրցաշար, որը Հայաստանի համար կլինի նախապատրաստական փուլ նույն ամսին Ստամբուլում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ. ՚Բուլղարիայից անմիջապես կուղեւորվենք Ստամբուլ: Նախատեսում ենք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել լիարժեք հավաքականով, որի կազմում կլինեն 3-ական աղջիկներ եւ տղաներՙ:

Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարերից առաջ հավաքներ է անցկացնում Հայաստանում: Արտասահմանում ուսումնամարզական հավաքի միջոցներ ֆեդերացիան չունի: Այն հարցին, թե արդյոք Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ լիարժեք հավաքներ անցկացնելու համար, Վասիլյանը ասաց. ՚Այո մենք ունենք բավական բարձր մակարդակի մարզաբազա, որը գտնվում է Էջմիածնի Արշալույս գյուղում: Այն հնարավորություն է տալիս անցկացնել լիարժեք մարզումներՙ: