՚Բանանցըՙ ընտրություն դեռ չի կատարել
Աջակցիր «Ա1+»-ին՚Կիպրոսում անցկացրած ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձարկեցինք Բրազիլիայից, Ուկրաինայից, Մոլդովայից ժամանած լեգեոներների, սակայն նրանց թիմում չենք ընդգրկելՙ,-՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց Երեւանի ՚Բանանցՙ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
՚Բանանցըՙ 2008 թ. Հայաստանի առաջնությունը ձախողեց եւ լրջորեն է պատրաստում 2009 թ. մրցաշրջանին: Թիմի կազմում առաջիկա օրերին փորձաշրջան կանցնեն մի քանի արտասահմանցիներ: ՚Սպասում ենք պաշտպաններ Բրազիլիայից եւ Ուկրաինայից, կիսապաշտպան Մոլդովայից, հարձակվող Վրաստանից: Նրանք մեզ հետ կմարզվեն առաջիկա օրերին` մինչեւ մարտի 18-ին կայանալիք Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումը: Առաջիկա օրերին նախատեսում ենք անցկացնել նաեւ ստուգողական մրցավեճ, որի ընթացքում փորձարկելու ենք լեգեոներներինՙ,-ասաց Արմեն Գյուլբուդաղյանցը:
Երեւանյան ակումբը այս տարի առայժմ մեկ արտասահմանցու հետ է կնքել պայմանագիր: Խոսքը ուկրաինացի դարպասապահ Օլեգ Օստապենկոյի մասին է: ՚Բանանցիՙ մյուս նորեկները հայ ֆուտբոլիստներ են, սակայն նրանց նորեկ անվանելը հարաբերական է, քանի որ Արտակ Օսեյանը, Արթուր Ոսկանյանը եւ Սամվել Մելքոնյանը նախկինում էլ ելույթ են ունեցել ՚Բանանցումՙ:
Նախորդ տարի ունեցած անհաջող ելույթների պատճառով ՚Բանանցըՙ առայժմ զրկված է եվրագավաթներում հանդես գալու իրավունքից: Նման հնարավորություն թիմը կստանա, եթե հաղթի Հայաստանի գավաթի 2009 թ. խաղարկությունում: Գավաթի առաջին փուլում` քառորդ եզրափակիչում, ՚Բանանցիՙ մրցակիցն է լինելու 2008 թ. գավաթակիր ՚Արարատըՙ:
՚Գավաթային հանդիպումները միշտ էլ տարբերվում են առաջնության խաղերից: Թիմերը առանձնահատուկ ձեւով են պատրաստում եւ տրամադրվում խաղերին, քանի որ ամեն ինչ որոշվում է 1-2 հանդիպումներում: Կարծում եմ այս տարի եւս ականատես կլինենք հետաքրքիր հանդիպումներիՙ,- եզրափակեց Արմեն Գյուլբուդաղյանցը: