Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

՚Բանանցըՙ պարտությամբ է ավարտում

Սպորտ

Երեւանի ՚Բանանցըՙ պարտությամբ ավարտեց Կիպրոսի ուսումնամարզական հավաքը` 2:4 հաշվով զիջելով ռուսական ՚Լուչ Էներգիաՙ ակումբին: Մրցակիցը բոլոր 4 գնդակներն էլ խփել է առաջին կեսում:

՚Բանանցըՙ Կիպրոսում անցկացնում էր վերջին ուսումնամարզական հավաքը 2009 թ. առաջնության մեկնարկից առաջ եւ 3 ստուգողական հանդիպումներից հետո թիմը մրցեց ՚Լուչ Էներգիայիՙ հետ: Առաջին կեսում ռուսական ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Արմեն Գյուլբուդաղյանցի թիմի դարպասը: 2-րդ կեսում ՚Բանանցիՙ կազմում մեկական գոլ խփեցին Սամվել Մելքոնյանը եւ Նորայր Գյոզալյանը:

Երեւանի ՚Միկանՙ շարունակում է հավաքը Իսպանիայի Մալագա քաղաքում: Իվո Շուշակի սաները հերթական ստուգողական հանդիպումն են անցկացրել, որում մրցել են դանիական ՚Լյունգբյուիՙ հետ: Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել կոտդիվուարցի Բոտի Դեմելը:

՚Միկանՙ եւս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի սկանդինավյան թիմերի հետ: Հայկական թիմի վերջին մրցակիցը կլինի նորվեգական ՚Բրաննըՙ: