Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսերը խնայողաբար են ծախսում

Սպորտ

Հայաստանի ջրացատկի հավաքականները 2009 թ. ընթացքում կմասնակցեն ոչ բոլոր կարեւորագույն մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտը Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ ֆինանսական միջոցները ծախսում են խնայողաբար եւ բոլոր մրցաշարերում ելույթ ունենալ չեն կարող:

Մարտին Հայաստանը պետք է մասնակցեր Մոսկվայում կայանալիք ՚Գրան պրիՙ մրցաշարին, սակայն հայ ջրացատկորդները Ռուսաստան չեն մեկնել: Հայաստանի ջրացատկի ֆեդերացիան նպատակահարմար է գտել մասնակցել այլ մրցումների: Մասնավորապես առկա միջոցները հատկացվելու են ամռանը կայանալիք Եվրոպայի երիտասարդական եւ աշխարհի մեծահասակների առաջնություններին:

Ջրացատկի ֆեդերացիան առաջիկայում նախատեսել է նաեւ արտասահմանյան ուսումնամարզական հավաք: Մայիսին 5 տղա եւ 1 աղջիկ հայ ջրացատկորդ կմեկնեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ հավաքին զուգահեռ կմասնակցեն նաեւ Բելառուսի բաց առաջնությանը: Այս հավաքով ջրացատկորդները կնախապատրաստվեն հունիսին Հունգարիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Նախատեսվում է, որ ՚հին աշխարհամասիՙ առաջնությունում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: