Հայաստանի չպարտվելու հնարավորությունը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր Տալինում, Երեւանի ժամանակով 20:00-ին կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին: Վերջինիս հետ հայ ֆուտբոլիստները 4 օր առաջ մրցեցին Երեւանում, եւ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով:
Ըմբշամարտ. Առաջին հաղթանակները
Վիլնյուսում շարունակում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ այսօր ասպարեզ են դուրս եկել 60, 74 եւ 96 կգ քաշայինները: Բոլոր 3 քաշային կարգերում էլ Հայաստանն ունի ներկայացուցիչ:
Օրացույց. Ապրիլի 1
Կանադացի լեգենդար պաշտպանը NHL-ում անցկացրել է 1635 հանդիպում: Հիմնականում ելույթ է ունեցել "Վաշինգթոնում", "Սենտ Լյուիսում" եւ "Նյու Ջերսիում":
2 մեդալ, բայց ոչ ոսկե
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր 2 մեդալ նվաճեց Վիլնյուսում ընթացող Եվրոպայի 2009 թ, առաջնությունում:
ՖԻԲԱ-ն արգելեց
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան (ՀԲՖ) վերջին շրջանում բանակցում էր NBA-ի նախկին աստղերից մեկի` Ռաֆայել Արաուջույի հետ, որը ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո:
Հայաստանը եւ Ադրբեջանը եզրափակիչում
Վիլնյուսում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչում ելույթ էին ունենում 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը եւ 120 կգ Ռուսլան Բասիեւը:
Ավելի անփորձ մրցավար
Վաղը Տալինում կայանալիք Էստոնիա-Հայաստանի աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական հանդիպումը սպասարկելու է Շվեյցարիայի մրցավարական բրիգադը` Սիրիլ Զիմերմանի գլխավորությամբ:
Մեր ըմբիշները հաղթում են
Այսօր առավոտյան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:
Մարզչին հեռացրին խաղից առաջ
Երեկ աշխատանքից ազատված դանիացի Յան Պոուլսենը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 14-րդ մարզիչն էր:
Օրացույց. Մարտի 31
1969-Սթիվ Սմիթ (ամերիկացի բասկետբոլիստ) Սմիթը ելույթ է ունեցել 1991-ից մինչեւ 2005 թվականը: NBA-ում բավական արդյունավետ խաղ է ցուցադրել եւ երկար տարիներ եղել նաեւ ԱՄՆ-ի բավականի անդամ:
Պոուլսենը ազատվեց աշխատանքից
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր աշխատանքից ազատվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը:
Ինչպես հայտնվել մարզադաշտում
Հայաստան-Էստոնիա ընտրական հանդիպումից առաջ բավական քիչ տոմսեր էին վաճառվել: Երեքից յոթ հազար դրամ արժողությամբ տոմսերի մեծ մասը այդպես էլ մնացել էին տոմսարկղերում, իսկ տոմսեր գնած ֆուտբոլասերների մի մասը խաղից հետո իրենց դժգոհությունը հայտնեցին...
Կազմը հայտնի է
Թենիսի Հայաստանի հավաքականը ներկայացրել է այն կազմը, որով մեր ընտրանին մասնակցելու է "Դեվիսի գավաթի" տղամարդկանց թիմային առաջնությանը: Հայաստանը ապրիլի 27-ից մայիսը երեքը մասնակցելու է եվրոաֆրիկյան տարածաշրջանի 4-րդ խմբի մրցաշարին"
Հայաստանին "դատել" են Լեհաստանում
Լեհաստանում ավարտվեց "Ֆելիքս Շտամի" բռնցքամարտի հուշամրցաշարը, որում Հայաստանը նվաճեց մեկ արծաթե մեդալ:
Կասպարովը կփոխարինի Բերեզովսկուն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր իր վերջին մարզումը անցկացրեց Երեւանում Էստոնիա մեկնելուց առաջ: Հայաստանի կազմում Էստոնիա կմեկնեն 2 դարպասապահներ' Գեւորգ Կասպարովը եւ Մայիս Ազիզյանը:
Էստոնիան մեղադրում է մրցավարին
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը եւ ֆուտբոլիստները, վերադառնալով հայրենիք, իրենց դժգոհությունն են հայտնել Երեւանում կայացած մրցավարության կապակցությամբ:
Օրացույց. Մարտի 30
Ամերիկացի հայտնի գեղասահորդը 1982-1992 թթ. հանդես է եկել մի շարք խոշոր մրցաշարերում եւ նվաճել բազմաթիվ մեդալներ: Կարիերան ավարտելուց հետո Բաումանը տարվեց թմրադեղերով, որոնց պատճառով էլ 2008 թ. հունվարի 10-ին հեռացավ կյանքից 38 տարեկան հասակում:
"Կհաղթենք, եթե արագ խաղանք"
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը վաղը Հայաստանի հավաքականի հետ չի մեկնի Տալին' մասնակցելու Էստոնիայի հետ ապրիլի 1-ին կայանալիք հանդիպմանը:
Հայաստանի առաջին միավորը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին միավորը վաստակեց 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայ ֆուտբոլիստները 2:2 հաշվով ավարտեցին Էստոնիայի հետ հանդիպումը:
Վաղը Եվրոպայում ֆուտբոլային օր է
Վաղը կայանալու են 2010 թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու մի շարք հանդիպումներ: Ուշադրության կենտրոնում կլինի 5-րդ ընտրական խումբը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը:
Ակնկալում են մեդալներ
"Օլիմպիական կոմիտեն եւ ըմբշամարտի ֆեդերացիան արել են ամեն բան, որ հավաքականները լավ պատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Կարծում եմ դա հաջողվել է եւ մենք ակնկալում ենք մեդալներ թե ազատ ոճի, թե հունա-հռոմեականից",
Մարզչի երազանքը
Ֆուտբոլի Էստոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տարմո Ռյուտլին երազում է վաղը եւ ապրիլի 1-ին կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ մրցավեճերում իր ֆուտբոլիստների չորս միավոր վաստակելու մասին:
Պայքարում է միայն Ցոլակը
Հայաստանի 5 ներկայացուցիչներին միայն 91 կգ քաշային բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանն է շարունակում պայքարը Վարշավայում ընթացող Ֆելիքս Շտամի ավանդական հուշամրցաշարում:
Տոմսերը չեն վաճառվում
Միջազգային բուքմեյքերական գրասենյակների կարծիքով վաղը կայանալիք Հայաստան-Էստոնիա խաղում հայ ֆուտբոլիստները հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունեն: