Պայքարում է միայն Ցոլակը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 5 ներկայացուցիչներին միայն 91 կգ քաշային բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանն է շարունակում պայքարը Վարշավայում ընթացող Ֆելիքս Շտամի ավանդական հուշամրցաշարում:
Եվրոպայի 2008 թ. արծաթե մեդալակիր Ցոլակը արդեն դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է լիտվացի բռնցքամարտիկի հետ:
Վարշավա մեկնած 64 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչիկ Ջավախյանը հաղթել մրցաշարի առաջին օրը' Սլովակիայի հավաքականի ներկայացուցիչին: Երկրորդ մենամարտում 2008թ. ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջավախյանը մեկ միավորի տարբերությամբ պարտվել է ռուս բռնցքամարտիկի հետ մենամարտում:
Ռոբերտ Եղիսյանը (57կգ), Արմեն Եփրեմյանը (75կգ) եւ Արա Պուլուզյանը (60 կգ) պարտություն են կրել մրցաշարում ունեցած իրենց հենց առաջին մենամարտում: Եփրեմյանն ու Պուլուզյանը պարտվել են լեհ բռնցքամարտիկների հետ հանդիպումներում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանը հայտնել է, որ լեհ մարզիկների հետ հանդիպումներում էլ մրցավարները կողմնակալ են եղել:
Վերջին տարիներին դժվար է հիշել որեւէ դեպք, երբ Ռաֆայել Մեհրաբյանի չդժգոհի վատ մրցավարությունից:
Ավելացնենք նաեւ, որ մրցաշարին մասնակցում են 10-ից ավել եվրոպական հավաքականներ: