Մեր ըմբիշները հաղթում են
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր առավոտյան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Այսօր եւ վաղը ելույթ են ունենալու ազատ ոճայինները:
Հայաստանի ազատ ոճի հավաքականի 7 անդամներից 4-ը հանդես են գալու այսօր: Նրանցից առաջինը ասպարեզ դուրս եկավ 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը 7:2 հաշվով առավելության հասավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Ուրս Վիլդի նկատմամբ:
84 կգ քաշային Հարություն Ենոքյանը, որը բավական փորձառու մարզիկ է որակավորման փուլում հանդիպեց Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Վերեբին: Հայ ըմբիշը խնդիրներ չունեցավ այս մրցամարտում` հաղթելով 11:1 հաշվով: Հաջորդ փուլում Ենոքյանի մրցակիցը կլինի Լիտվայի ներկայացուցիչ Գիեդրիուս Մորկիսը:
Այնուհետեւ պայքարի մեջ մտավ 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը, որը վերջին տարիներին ներկայացնում է Հայաստանը: Ռուսլանը Լատվիայի ներկայացուցիչ Սերգեյ Դյոմինսի հետ: Բասիեւը ավելի հաջող հանդես եկավ եւ հաղթեց 6:3 հաշվով: Բասիեւի հաջորդ մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Օտիաշվիլին:
66 կգ քաժային Ժիրայր Հովհաննիսյանը 1/8-րդ եզրափակիչում հանդիպելու է Մեծ Բրիտանիան ներկայացնող Միրոսլավ Դյուկինի հետ: