Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մարտի 31

Սպորտ

Այսօր ծնվել են

1969-Սթիվ Սմիթ (ամերիկացի բասկետբոլիստ)
Սմիթը ելույթ է ունեցել 1991-ից մինչեւ 2005 թվականը: NBA-ում բավական արդյունավետ խաղ է ցուցադրել եւ երկար տարիներ եղել նաեւ ԱՄՆ-ի բավականի անդամ: 1994 թ. աշխարհի եւ 2000 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն է:

1971-Պավել Բուրե (ռուս հոկեյիստ)
Ռուսաստանի բոլոր ժամանակների լավագույն հոկեյիստների մեկը ներկայումս Ռուսաստանի հավաքականի գործադիր տնօրենն է: Բուրեն երկար տարիներ եղել է NHL-ի աստղերից մեկը, իսկ 1991-92, 1993-94, 1999-2000 եւ 2000-01 թթ. ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Բուրեն 1990 թ. չեմպիոն է, իսկ 1998 թ. ձմեռային օլիմպիական խաղերում անցկացրած 6 հանդիպումներում 9 անգամ գրավեց մրցակիցների դարպասը: Կիսաեզրափակիչում Ֆինլանդիայի հետ կայացած խաղում Բուրեն դարձավ 5 տափօղակի հեղինակ` սահմանելով օլիմպիական խաղերի ռեկորդ:

1978-Ժերոմ Ռոտեն (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Ֆրանսիայի հավաքականի խաղացողը վերջին տարիներին հանդիսանում է Փարիզի ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստ: Նախքան այս` 2001-04 թթ. Ռոտենը հաջողության ելույթ էր ունենում ֆրանսական մեկ այլ հեղինակավոր թիմում` "Մոնակոյում":

1981-Մարտեն վան դեր Վեյդեն (հոլանդացի լողորդ)
2008 թվականն ամենահաջողն էր վան դեր Վեյդենի համարը, որը դարձավ աշխարհի չեմպիոն եւ ամենակարեւորը` մարաթոնյան լողում նվաճեց ոսկե մեդալ Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում: Պատահական չէ, որ Հոլանդիայում ճանաչվեց 2008 թ. լավագույն մարզիկ:

1982-Տալ Բեն Հաիմ (հրեա ֆուտբոլիստ)
Իսրայելի հավաքականի խաղացողը վերջին 5 տարիների ընթացքում ելույթ է ունենում անգլիական ակումբներում: Ներկայումս նրա տրանսֆերը պատկանում է "Մանչեսթեր Սիթիին", սակայն Բեն Հաիմը վարձավճարով ելույթ է ունենում "Սանդերլենդում":

1982-Ֆիլիպ Մեքսես (ֆրանսիացի ֆուտբոլիստ)
Կարիերայի ընթացքում Մեքսեսը հանդես է եկել 2 ակումբներում` ֆրանսիական "Օսերում" եւ իտալական "Ռոմայում": Վերջինիս կազմում ներկայումս էլ հանդես է գալիս Մեքսեսը, որը երբեմն հրավեր է ստանում նաեւ Ֆրանսիայի ազգային հավաքականից:

1987-Համպի Կոներու (հնդիկ շախմատիստուհի)
Կոներուն 2-րդ շախմատիստուհին է Հուդիթ Պոլգարից հետո, որին հաջողվեց հատել 2600 վարկանիշային միավորի սահմանագիծը: Ներկայումս աշխարհի լավագույն շախմատիստուհիների ցանկում ընթանում է 2-րդ տեղում: