Տոմսերը չեն վաճառվում
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեյքերական գրասենյակների կարծիքով վաղը կայանալիք Հայաստան-Էստոնիա խաղում հայ ֆուտբոլիստները հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունեն:
Հայաստանի հավաքականի հաղթանակի համար սահմանվել է 2.00 գործակից, իսկ ահա Էստոնիայի հաղթանակի համար խաղադրույք է ընդունվում 3.60 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.4 գործակից:
Հայաստանի հավաքականը վերջին 10 հանդիպումներից 5-ում պարտվել է, որոնցից 2-ում խոշոր հաշվով: 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ 2 խաղում հաղթել է Հայաստանի հավաքականը:
Էստոնիայի հավաքականը վերջին 10 պաշտոնական հանդիպումներից 4-ում զիջել է մրցակիցներին, տոնել 3 հաղթանակ եւ 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի:
Խաղը կայանալու Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում, որը ունի 15 հազար նստատեղ: Մարզադաշտի տոմսարկղի աշխատակիցները նշեցին, որ 3-ից 7 հազար դրամ արժողությամբ տոմսերը բավական դանդաղ են վաճառվում: Աշխատակիցները դժվարացան նշել, թե որքան տոմս է վաճառվել, սակայն հայտնեցին, որ նախորդ հանդիպումներում ֆուտբոլասերները ավելի ակտիվ էին:
Վերջին անգամ Հայաստանի հավաքականը "Հանրապետականում" հանդիպում է անցկացրել 2007 թ. նոյեմբերին, երբ "Եվրո-2008"-ի ընտրական փուլի վերջին խաղում Երեւան էր ժամանել Ղազախստանը: