Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չպարտվելու հնարավորությունը

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը այսօր Տալինում, Երեւանի ժամանակով 20:00-ին կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին: Վերջինիս հետ հայ ֆուտբոլիստները 4 օր առաջ մրցեցին Երեւանում, եւ հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով:

Եթե առաջին խաղում Հայաստանը ֆավորիտ էր, ապա պատասխան խաղում միջազգային բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են Էստոնիայի հավաքականին: Մերձբալթյան հանրապետության հաղթանակի համար սահմանվել է 2.00 գործակից, իսկ ահա Հայաստանի վրա խաղադրույք է ընդունվում 3.40 գործակցով: Ոչ-ոքի համար սահմանվել է 3.40 գործակից:

Այն, որ այս խաղում Հայաստանի հավաքականը չի պարտվելու, բուքմեյքերները սահմանել են 1.80 գործակից: Այսինքն Հայաստանի չպարտվելը ավելի հավանական է, քան Էստոնիայի հաղթելը: Բուքմեյքերները գտնում են, որ այսօրվա խաղում Հայաստանը սեփական դարպասը անառիկ պահելու քիչ հնարավորություններ ունի: Էստոնիայի գոլ խփելու համար սահմանվել է 1.25 գործակիցը, իսկ չխփելու համար խաղադրույք է ընդունվում 3.7 գործակցով: Հայաստանի գոլ խփելու գործակիցը կազմել է 1.45 գործակից, իսկ չխփելունը' 2.50:

Աշխարհի 2010 թ. առաջնության ընթացիկ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 4-րդ արտագնա հանդիպումը: Նախորդ 3-ում հայ ֆուտբոլիստները պարտվել են գնդակների 1:10 տարբերությամբ' զիջելով Իսպանիայի, Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականներին:

Էստոնիան ընտրական մրցաշարում կանցկացնի սեփական հարկի տակ 3-րդ հանդիպումը: Նախորդ 2 հանդիպումներում էստոնացիները 1 միավոր են վաստակել' 0:0 հաշվով ավարտելով Թուրքիայի հետ մրցավեճը եւ 0:3 հաշվով պարտվելով Իսպանիային: