Ուղեգրերի հնարավորությունը փոքր է
Հայ լողորդներն այս տարի պատրաստվում են մասնակցել ամռանը կայանալիք աշխարհի մեծահասակների եւ Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Լավագույններին որոշելու համար Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում անցկացվեց Հայաստանի առաջնություն:
Բերեզովսկին չի մասնակցելու
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երկար սպասելուց հետո, այսօր, իր ծննդյան օրը հրապարակեց ազգային հավաքականի այն թեկնածուների ցանկը, ովքեր նախապատրաստվելու են մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումներին:
Հայաստանը' Շտամի հուշամրցաշարում
Մարտի 25-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկում է Ֆելիքս Շտամի ավանդական մրցաշարը, որի 26-րդ խաղարկությանը կմասնակցեն նաեւ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Վարշավա են մեկնել 5...
Հայաստանից միայն «Միկան»
Սոչիում բացել է ԱՊՀ-ում ամենախոշոր պատանեկան ֆուտբոլային մրցաշարը, որը նվիրված է հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Վալենտին Բուբուկինի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչները հրավերներ են ուղարկել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի...
Նվաճեցին ոսկի
Ստամբուլում կայացած ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանի հավաքականը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ հայ պատանիները մեծ թվով մեդալների են արժանացել հարեւան հանրապետությունում կայացած մրցաշարում:
7500 եվրո' Լիլիթին
Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը Սանկտ Պետերբուրգից վերադարձել է Երեւան: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած հայ շախմատիստուհին «Ա1+»-ին հայտնեց, որ գոհ է իր ելույթներից,...
Ջուլֆալակյանը որոշեց կազմը
Հունա-հռոմեական ոճի Հայաստանի հավաքականը Երեւանում շարունակում է նախապատրաստվել մարտի 31-ին Վիլնյուսում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը «Ա1+»-ին հայտնեց, որ արդեն հայտնի են այն մարզիկների անունները,...
Հենրիխը չի թերագնահատում Էստոնիային
Առաջնության առաջին հանդիպումները միշտ էլ ծանր են լինում: Բացառություն չէր նաեւ այս տարվա հանդիպումը, որում մեզ ուժեղ մրցակից էր բաժին հասել»-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը
Քարամյանները, Բերեզովսկին եւ Պաչաջյանը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողները իրենց ակումբներում վերջին հանդիպումներն են անցկացրել մարտի 28-ին Էստոնիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ: Կան ֆուտբոլիստներ, որոնք առաջիկա հանդիպմանը կմոտենան առանց խաղային պրակտիկայի:
Արոնյանը հաղթեց Ռաջաբովին
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարի 8-րդ տուրում 1.5:0.5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի նկատմամբ: Արոնյանը հաղթանակ տոնեց «կույր» շախմատի շնորհիվ:
«Չոր» հաշիվներ մեկնարկային տուրում
Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ, առաջնությունը սկսվեց «չոր» հաշիվներով: Մեկնարկային տուրում կողմերը հաղթանակներ տոնեցին սեփական դարպասը անառիկ պահելով: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Փյունիկը» մրցեց «Բանանցի» հետ:
Անգլիան կունենա առաջին կորուստը
Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2008-09 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում անգլիական «Լիվերպուլը» եւ «Չելսին» կրկին դարձան մրցակիցներ: Հեղինակավոր անգլիական ակումբները նախորդ 4 խաղարկություններից 3-ում հանդիպել...
Ծանր հանդիպում ռինգում
Բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը այսօր Համբուրգում կփորձի պահպանել WBA եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայ մարզուհու մրցակիցն է լինելու ամերիկուհի Ելենա Ռեյդը: Ի տարբերություն մրցակցի' Կենտիկյանը առայժմ պարտություն չունի ռինգում:
«Այս տարի ավելի դժվար է լինելու»
«Անպայման պայքարելու են չեմպիոնությունը պահպանելու համար: Այս տարի մեզ համար ավելի դժվար է լինելու քան նախորդ տարի: Սպասելիքները մեծ են նաեւ ամռանը մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Փյունիկի»...
Հայ շախմատիստուհին կարող է դառնալ չեմպիոն
Սանկտ Պետերբուրգում կայացան կանանց Եվրոպայի առաջնության բոլոր 11 տուրերը, սակայն չեմպիոնի անունը դեռ հայտնի չէ: 8.5-ական միավոր են վաստակել Լիլիթ Մկրտչյանը եւ Տատյանա Կոսինցեւան: Այս շախմատիստուհիների միջեւ էլ կկայանա թայ-բրեյքը:
Արոնյանը և Կրամնիկը գլխավորում են
Մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվեց «Ամբերի» սուպերմրցաշարը, որի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ:
Առաջնությունը մեկնարկում է
Վաղը' մարտի 21-ին, մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2009 թ. առաջնությունը: Մասնակից 8 ակումբները վերջին 3 ամիսներին ակտիվորեն նախապատրաստվում էին առաջնությանը, թեեւ ակումբներից ոչ բոլոր հաջողվեց լիարժեք նախապատրաստվել առաջնությանը:
Լեհերը սպասելիքներ ունեն Բարսեղյանից
Մարտի 31-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկելիք ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցնեն նաեւ հայ մարզիկներ, որոնց չեն ներկայացնում Հայաստանը: Նրանցից մեկը վերջին տարիներին Լեհաստանում հանդես եկող 60 կգ քաշային Էդուարդ Բարսեղյանն է:
Հայաստանի գավաթակիրները Ստամբուլում
Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մարտի 21-22-ը Ստամբուլում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարին, որը անցկացվում է 16-րդ անգամ: Մարզիչներ Մարտին Սարգսյանի եւ Կարեն Աղաջանյանի գլխավորությամբ Թուրքիա կմեկնեն 17 մարզիկ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին...
Ֆուտբոլիստն ապաքինվել է
«Խաղադաշտ դուրս չէի գալիս, քանի որ շուրջ 2 ամիս է ապքինվում էի ծանր վնասվածքից»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ Բարսեղ Կիրակոսյանը:
Էստոնիայի «նորվեգական» հավաքականը
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայո Պիրոյան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ժամանելու են Երեւան մասնակցելու մարտի 28-ին Հայաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը: Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դեռ...
Հետապնդում են Եկատերինային
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ներկայացուցիչ Իվետա Ռայլիչի նկատմամբ: Լիլիթը 7.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Գավաթակիրը սկսում է պարտությամբ
Հայաստանի այս տարի կունենա նոր գավաթիր, քանի որ այսօր գործող գավաթակիր Երեւանի «Արարատը» պայքարը թողնելու լուրջ հայտ ներկայացրեց: Աշոտ Կիրակոսյանի սաները քառորդ եզրափակիչի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեցին «Բանանցին»:
Նալչիկում կմասնակցեն նաեւ մերոնք
ՖԻԴԵ-ն հաստատել է ապրիլի 14-ից 29-ը Նալչիկում կայանալիք "Գրա-պրի" ՖԻԴԵ-ի մրցաշարի մասնակիցների կազմը: 14 հայտնի գրոսմայստերների թվում են նաեւ հայ ամենաբարձր վարկանիշ ունեցող 2 շախմատիստները' Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: