Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի գավաթակիրները Ստամբուլում

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մարտի 21-22-ը Ստամբուլում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարին, որը անցկացվում է 16-րդ անգամ: Մարզիչներ Մարտին Սարգսյանի եւ Կարեն Աղաջանյանի գլխավորությամբ Թուրքիա կմեկնեն 17 մարզիկ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում:

Մասնակիցների կազմը մարզիչները ընտրել են Հայաստանի գավաթի խաղարկության արդյունքների հիման վրա: Նախապատությունը տրվել է նրանց, ովքեր հաղթել են գավաթի խաղարկությունում: Տղաների պայքարում Հայաստանը ութ քաշային կարգերից վեցում կունենա երկուական ներկայացուցիչ, իսկ ծանր 90 եւ 90+ կգ քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն մեկական ներկայացուցիչ:

Աղջիկների պայքարում ելույթ կունենան երեք հայ մարզուհիներ:

Իսկ Հայաստանի մեծահասակների հավաքականը Իրանում ավարտել է ելույթները միջազգային ստուգողական մրցաշարում: 5 երկրների մասնակցությամբ մրցաշարում Հայաստանը ունեցել է 7 ներկայացուցիչ, որոնցից 5-ը մրցանակային տեղ են գրավել: 55 կգ քաշային Դավիթ Մկրտչյանը, 66 կգ Արթուր Երանոսյանը եւ 73 կգ Արտակ Աբրահամյանը արժանացել են արծաթե մեդալների: 2 հայ ձյուդոիստ հանգրվանել է 3-րդ հորիզոնականում: