Էստոնիայի «նորվեգական» հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ինԷստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայո Պիրոյան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք ժամանելու են Երեւան մասնակցելու մարտի 28-ին Հայաստանի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը: Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը դեռ չի հայտնել, թե ովքեր են մասնակցելու առաջիկա հանդիպմանը:
Էստոնիայի հավաքականի կազմում մեծ թիվ են կազմում արտասահմանյան ակումբներում հանդես եկողները: Բացակայում է էստոնացիների հիմնական դարպասապահ Մարկ Պոմը, որը վնասված ունի: Նրա փոխարեն մարզիչը հավանաբար կվստահի Պավել Լոնդակին, որը ելույթ է ունենում նորվեգական «Բուդե-Գլիմտում»:
Էստոնիայի ներկայիս հավաքականում կազմում ընգրկված ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը գործել է Քրիստիան Վիկմաեն, որը ելույթ է ունենում շվեդական «Յոնգոպինգում»: Այս ֆուտբոլիստը 109 հանդիպում է անցկացրել ազգային հաքականում եւ խփել 14 գնդակ:
Հայաստանի առաջիկա մրցակցի կազմում է ընդգրկված նաեւ Բաքվի «Նեւֆթչիի» ֆուտբոլիստ: Խոսքը 24-ամյա Դմիտրի Կրուգլովի մասին է, որը 29 հանդիպում է անցկացրել Էստոնիայի կազմում: Էստոնացիների գլխավոր մարզիչը հրավիրել է 23 ֆուտբոլիստների, որոնցից 18-ը հանդես են գալիս արտասահմանյան թիմերում: Հրավիրվածներից 7-ը ելույթ են ունենում նորվեգական թիմերում: